News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կիեւի ռեստորաններից մեկում Միխայիլ Սաակաշվիլիին սպառնացել է անհայտ տղամարդը՝ սուր ծակող գործիքը ձեռքին, հաղորդում է «Ստրանա» ուկրաինական պորտալը:

«Անհայտ տղամարդը ներխուժել է ռեստորանի դահլիճ, որտեղ հանգստանում էր Վրաստանի նախկին նախագահը: Սուր ծակող գործիքը ձեռքին՝ նա մոտեցել է Սաակաշվիլիին եւ սկսել սպառնալ: Սաակաշվիլիի եւ ռեստորանի անվտանգության աշխատողները բռնել են չարագործին եւ դիմել ոստիկանություն: Սակայն նրան բերման չեն ենթարկել: Իրավապահների ժամանման պահին նա արդեն փախուստի էր դիմել: Հարձակման դրդապատճառը ճշտվում է»,-պատմել է աղբյուրը:

Տեսանյութում երեւում է, որ Սաակաշվիլիի սեղանին մոտեցել է տղամարդն ու սկսել ինչ-որ բան ասել: Այդ պահին քաղաքական գործչի զրուցակիցը փորձել է հետ մղել չարագործին սեղանից: Սրահում հայտնվել է եւս երկու տղամարդ եւ նույնպես փակել Սաակաշվիլիի մոտ տանող ճանապարհը:

Սպառնացող տղամարդը մի կողմ է անցել Սաակաշվիլիի զրուցակցի հետ հարաբերությունները պարզելու համար: Որոշ ժամանակ անց չարագործն ուղղվել է դեպի ելքը, սակայն կրկին կանգ առել սեղանի մոտ եւ թափահարելով ձեռքը՝ սկսել ինչ-որ բան ասել քաղաքական գործչին: Դեռեւս հայտնի չէ՝ ինչն էր կոնֆլիկտի պատճառը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ