News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Խաղաղ բնակչության շրջանում առ այսօր 11 զոհ ունենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«60-ից ավելի վիրավոր ունենք, որից 42-ը մեր արձանագրմամբ լուրջ վիրավորում ունեն։ Առաջին չորս դեպքը եղել է սեպտեմբերի 27-ին, Մարտունի քաղաքում 2 քաղաքացի է սպանվել, մեկը՝ տարեց, մյուսը՝ մանկահասակ։ Հադրութում 79-ամյա կին է սպանվել, և Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի մոտ երիտասարդ տղա է սպանվել։ Երեկ Մարտակերտում ռմբակոծություն էր տեղի ունեցել, որի հետևանքով 3 տարեց քաղաքացի էին մահացել, որոնք ընտանիքի անդամներ էին, նրանցից 2-ը կին էին, մեկը՝ տղամարդ։ Իսկ այսօր Մարտունի քաղաքում տեղի ունեցավ թիրախային հրետակածություն, ինչի հետևանքով նախնական տվյալով՝ 4 հոգի սպանվել է, 11 հոգի վիրավորվել, ներառյալ՝ լրագրողները»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Սեպտեմբերի 27-ին Հադրութի իր բնակարանում տարեց կինը, ըստ Արտակ Բեգլարյանի՝ սպանվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Դրանից ենթադրվում է, որ քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել է, քանի որ եթե հրետանու պարագայում հեռավորության վրա որոշակի շեղման հնարավորություն կա, ապա հարվածային ԱԹՍ-ները համարվում են բարձր դիպուկայնությամբ զենքեր, հետևաբար այստեղ սխալի հավանականություն գրեթե չկա։ Ակնհայտ է այս և այլ դեպքերից, որ քաղաքացիական բնակչությունը միտումնավոր կերպով թիրախավորվում է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է, ավելին՝ պատերազմական հանցագործություն է»,- նշեց ՄԻՊ-ը։

Վիրավորման 31 դեպքից 23-ն արձանագրվել է բնակության վայրերում։ Սա ըստ ՄԻՊ-ի՝ կարևոր հանգամանք է, որից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը նախագզուշական միջոցներ չեն կիրառել, ինչպես միջազգային մարդասիրական իրավունքն է նախատեսում։

«Անակնկալ հարվածներով թիրախավորել է քաղաքացիական բնակչությունը, այլապես նրանք իրենց տան բակերում կամ բնակարաններում չէին վիրավորվի, նույնը վերաբերում է նաև սպանություններին, գլխավորապես՝ այդ դեպքերն էլի իրենց բնակարաններում են արձանագրվել»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
Ամենաշատ