News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բոլոր փաստերը վկայում են խաղաղ բնակչության ուղղությամբ նպատակաուղղված կրակոցների մասին, որոնց ականատես է եղել երեկ նաեւ փաստերի հավաքագրման մեր խումբը, որը ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով չի կարողացել ավարտել աշխատանքը:  Մենք փաստորեն դարձել էինք թիրախ՝ հաշվի առնելով, որ մեր հարեւանությամբ չկային ռազմական օբյեկտներ կամ ռազմական տեխնիկա: Այդ մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ինչ վերաբերում է փաստերի հավաքագրմանը Գեղարքունիքի մարզի բնակավայրերում, ապա գրանցվել է, որ Ադրբեջանի ԶՈՒ հրաձգության են ենթարկվել բնակելի շենքեր եւ Սոթքի դպրոցը:

Հայտնաբերվել են պայթած արկեր բնակելի շենքերից 20-60 մետր հեռավորության վրա, ինչը վկայում է քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքի ուղղությամբ հարվածների նպատակաուղղված բնույթի մասին: Հարվածները քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքի ուղղությամբ սկսվել են սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 28-29-ին դրանք դարձել են ավելի ագրեսիվ, սեպտեմբերի 29-30-ին քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքի ուղղությամբ կրակոցներ են հնչել նաեւ գիշերը: Կարեւոր է նաեւ նշել, որ այդ ամենը տեղի է ունեցել համավարակի պայմաններում: Հավաքագրված փաստերը վաղն առավոտյան կփոխանցվեն ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին»,-տնդգծել է օմբուդսմենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ