News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը նախազգուշացրել է, որ չի հանդուրժի հարձակումներ Իրաքում ԱՄՆ շահերի նկատմամբ: «Մենք չենք կարող հաշտվել մեր մարդկանց՝ արտերկրում ծառայող կանանց եւ տղամարդկանց նկատմամբ սպառնալիքների հետ»,-հայտարարել է մերձարեւելյան գործերով պետքարտուղարի օգնական Դեւիդ Շենքերը:

Նա չի հաստատել եւ չի հերքել հաղորդագրությունները զորքերը դուրս բերելու եւ Բաղդադում իր դեսպանատունը փակելու ԱՄՆ սպառնալիքի մասին, եթե հարձակումները չդադարեն: «Մենք աշխատում ենք եւ հույս ունենք շարունակել աշխատանքը մեր իրաքյան գործընկերների հետ, որպեսզի ապահովենք մեր անձնակազմի անվտանգությունը»,-ասել է նա:

Մի քանի քաղաքական եւ դիվանագիտական աղբյուրներ հաղորդել են AFP-ին, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցած շաբաթ ներկայացրել է վերջնագիր, որ ԱՄՆ ողջ անձնակազմը կհեռանա Իրաքից, եթե կառավարությունը չձեռնարկի քայլեր հարձակումները դադարեցնելու համար:

Իրաքի ԱԳՆ Ֆուադ Հուսեյնի խոսքով՝ ԱՄՆ-ի դուրս բերումը կարող է գանգեցնել ջիհադիստների դեմ պայքարող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի անդամների հեռացմանը, ինչը կլիներ վտանգավոր, քանի որ Իսլամական պետություն խմբավորումը սպառնում է ոչ միայն Իրաքին, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ