News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի արտաքին քաղաքական շրջանակներում աշխարհում որեւէ տեղ աշխարհաքաղաքական ճգնաժամի առաջացումը պատկերվում է որպես ԱՄՆ-ի սահմանազատման արդյունք։ Սակայն ոչ բոլոր համաշխարհային խնդիրները պետք է լուծի Ամերիկան, եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսումը դրա օրինակն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է․ «Տեսնենք, կկարողանանք դա կանգնեցնել»։ Նա ավելի շուտ ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ, նշում է Bloomberg-ը։

«Ադրբեջանին հրահրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մեծ եւ ազդեցիկ ամերիկյան հայ համայնքը կողջուներ Թրամփի միջամտությունը։

Բայց ԱՄՆ կենսական շահերը դրված չեն Կովկասի քարտեզին։ Ամերիկայի միջնորդական նախորդ ջանքերը լավատեսության պատճառ չեն, որ Թրամփն այս անգամ կարող է հաջողության հասնել։ 1997 թվականին ԱՄՆ-ն դարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը փորձել է հակամարտությունը կարգավորել։ Չնայած դա եղել է ամերիկյան հզորության եւ հեղինակության բարգավաճման շրջանում, այդ ջանքերը, ներառյալ նախագահ Բիլ Քլինթոնի անձնական միջամտությունը, ոչ մի արդյունք չեն ունեցել։

Ռուսաստանը Կովկասում ավելի մեծ հաջողության է հասել։ 1994 թվականին հենց Մոսկվան երկու երկրներին համոզեց համաձայնվել կրակի դադարեցմանը։ 2016 թվականին հենց Ռուսաստանի ճնշումը կանխեց սահմանին բախման վերաճումը լայնածավալ պատերազմի։ Հիմա Մոսկվան կրկին հակված է միջնորդության, եւ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ ավելի լավ վիճակում է, քան Թրամփը, եւ կարող է իր հայ ու ադրբեջանցի գործընկերներին համոզել անդունդից հեռանալ։

Աշխարհաքաղաքական հարցերում մերձավորությունը կարող է ուժ համարվել, եւ Ռուսաստանը նախկին խորհրդային հանրապետությունների հետ շատ ավելի սերտ մշակութային ու քաղաքական հարաբերություններ ունի։ Ավելին՝ լինելով կենսականորեն կարեւոր առեւտրային գոծընկեր եւ երկու երկրներին զենքի խոշոր մատակարար՝ խաղասեղանին են դրված Մոսկվայի շահերը եւ ազդեցության լծակները։

ԱՄՆ-ն դեռեւս կարող է Մինսկի խմբում էական օժանդակող դեր խաղալ։ ՄԽ տարբեր խաղաղ ծրագրերին ԱՄՆ հավանությունը երկու կողմերին վստահություն է տալիս, որ Ռուսաստանն իրենց չի հարկադրի։ Հիմա պետք է առաջ քաշվի եւս մեկ այդպիսի առաջարկ, որը կպահանջի Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ երկարատեւ բանակցություններ։ Եթե ՄԽ-ն կարողանա շարունակվող բախումներն օգտագործել վիճելի տարածքներ խաղաղապահ ուժեր մտցնելու համար, ապա դա զգալի առաջընթաց կլինի։

ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի այդ ջանքերի վերաբերյալ խորհուրդներ տալուն, եւ եթե բանը մինչ դրան հասնի, հումանիտար օգնություն ցուցաբերի։ Վաշինգտոնի ձայնը կամ վետոն կարող են անհրաժեշտ լինել, եթե վեճը կրկին փոխանցվի ՄԱԿ-ին։

Դրանից բացի, ԱՄՆ-ի ավելի ագրեսիվ ներկայությունը հազիվ թե գործին օգնի։ Թրամփը ուշադրություն չի դրսեւորել, որն անհրաժեշտ է էական աշխարհաքաղաքական գործարքների կնքման համար, եւ նրա վարչակազմն ավելի շուտ կբարդացնի այս հակամարտությունը, քան այն կկարգավորի։ Անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը առաջատարությունը թողնի Մոսկվային»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ