News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը կողջունի 2008թ. մարտի 1-ի գործերով ձերբակալված անձանց ազատ արձակումը, բայց ոչ այն համաներումը, որ հայտարարվելու է այդ համատեքստում: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նա պարզաբանել է, որ մարդասիրությունը պետք է դրսեւորվի մշտապես, այլ ոչ թե միայն տոն օրերին:

«Մարդասիրությունը կայանում է նրանում, որ պահպանվեն մարդու իրավունքները, ազատ եւ արդար ընտրություններ անցկացվեն: Բայց քանի դեռ Հայաստանում կեղծվում են ընտրությունների արդյունքները, երկրում միշտ քաղբանտարկյալներ են լինելու: Ավելին, Հայաստանն ինքն է քաղբանտարկյալի կարգավիճակում»,- նկատել է  Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ