News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը համաձայնության են եկել Լոնդոնի եւ Բրյուսելի հետագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքման կարեւորության հարցում եւ հանձնարարել են բանակցողներին ակտիվ աշխատել առկա տարաձայնությունները լուծելու համար: Այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի եւ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության կողմից՝ երկու քաղաքական գործիչների հեռախոսազրույցից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նրանք համաձայնել են համաձայնագրի որոնման կարեւորության հետ, որը, եթե դա հնարավոր է, ամուր հիմք կհանդիսանա ապագայում ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ռազմավարական հարաբերությունների համար»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

«Նրանք համաձայնել են երկու հիմնական բանակցողների գնահատականին, որ վերջին շաբաթներին առաջընթաց է գրանցվել, բայց որ զգալի տարաձայնություններ են դեռ մնում, հատկապես, չնայած ոչ միայն դրանց, ձկնորսության, խաղի հավասար պայմանների եւ կառավարման ոլորտում: Նրանք հանձնարարել են գլխավոր բանակցողներին ակտիվ աշխատել՝ փորձելով նվազեցնել այդ տարաձայնությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ջոնսոնը եւ Ֆոն դեր Լեյենը պայմանավորվել են «այս թեմայի շուրջ կանոնավոր կերպով հաղորդակցվել»,- ասված է հայտարարության մեջ:

Շաբաթ օրը, The Daily Telegraph-ին տված հարցազրույցում Ջոնսոնն ասել է, որ Եվրամիության հետ ազատ առեւտրի համաձայնագրի ձեռքբերման հնարավորությունը լավն է, բայց կարծիք է հայտնել, որ Բրյուսելը դրա համար պետք է հավատարիմ մնա ողջախոհությանը: Ավելի վաղ երկու կողմերն էլ խոստովանել էին, որ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի պայմանագիր կնքելու շուրջ բանակցությունները բարդ են, եւ մինչեւ տարեվերջ ավելի քիչ ժամանակ կա, երբ այսպես կոչված անցումային շրջանը կդադարի գործել: Նախկինում Ջոնսոնը համաձայնության հասնելու վերջնաժամկետ էր սահմանել հոկտեմբերի 15-ը (այդ օրը Բրյուսելում նախատեսված է ԵՄ գագաթաժողովը): Նրա խոսքով՝ հոկտեմբերի կեսերից այն կողմ շարունակել բանակցությունները իմաստ չունի:

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս է եկել 2020-ի փետրվարի լույս 1-ի գիշերը՝ ելքի պայմանների շուրջ երեք տարվա բանակցություններից հետո: Բրյուսելը եւ Լոնդոնը պայմանավորվել են մինչեւ այս տարվա վերջ անցումային շրջանի մասին, որի ընթացքում եվրոպական բոլոր կարգավորումները տարածվում են Միացյալ Թագավորության վրա: Բրիտանական կողմը հրաժարվել է երկարացնել անցումային շրջանը: Մնացած ժամանակի համար Լոնդոնը եւ Բրյուսելը պետք է համաձայնության գան ապագա հարաբերությունների կառուցման կարգի վերաբերյալ փաստաթղթի շուրջ: Եթե համաձայնագիրը, որը նախատեսում է առեւտրի նոր կանոններ, ձախողվի, կողմերը առեւտուրը կանեն Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններով՝ բոլոր առեւտրային տուրքերի եւ քվոտաների կիրառմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ