Հրապարակվել է «համաշխարհային պրոլետարիատի» առաջնորդ Վլադիմիր Լենինի ավագ քրոջ նամակը, որում նա հայտնում է, թե իրենց պապն ուկրաինացի հրեա է եղել, ով ուղղափառություն է ընդունել` բարձրագույն կրթության հնարավորություն ունենալու համար:
Աննա Ուլյանովայի նամակն առաջին փաստաթուղթն է, որ ապացուցում է Լենինի հրեական ծագումը, այն ցուցադրման է դրված Պատմական թանգարանում:
Լենինի պապն աղքատ հրեական ընտանիքից եւ Ժիտոմիրում բնակվող Մոիսեյ Բլանկի որդին էր:
Աննա Ուլյանովայի նամակը հասցեագրված է Ստալինին եւ թվագրվում է 1932-ով: Նա իր նամակով ցանկանում էր պայքարել հակասեմականության դեմ, որի ծավալներն աճել էին կոմունիստների մեջ: Ի դեպ, Ստալինն արհամարհել էր նամակը եւ հրամայել բացարձակ լռություն պահպանել:



























