News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը խախտել է պարիտետը՝ երկարաձգելով միայն Հայաստանի վարկանիշի վերանայման օրացուցային ժամկետները, որ հաշվի առնի Լենային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները (սկսվել են սեպտեմբերի 27-ին 07:30-ից), ընդ որում՝ անտեսելով նաեւ Ադրբեջանի վարկանիշների վերանայման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Թուրքիայի, որն անմիջականորեն ներգրավված է ռազմական հակամարտությանը։

AmRating հայկական վարկանիշային գործակալության ղեկավար Էմանուել Մկրտչյանը «ԱրմԻնֆո»-ին ասել է, որ Fitch-ի՝ ամերիկյան (միջազգային) վարկանիշային եռյակի անդամի նման կողմնակալ մոտեցումը կասկածի տակ է դնում նրա վարկանիշային գործողությունների օբյեկտիվությունը։

AmRating-ի վերլուծաբանները նշում են, որ ըստ Fitch-ի՝ ժամանակացույցի համաձայն գործակալությունը Հայաստանի վարկանիշների վերաբերյալ հերթական ամփոփումը պետք է հրապարակեր հոկտեմբերի 2-ին, սակայն ստիպված էր հետաձգել մինչեւ հոկտեմբերի 5-ը՝ երկրի վարկանիշներում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, իսկ հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտոթյան գոտու շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունները հաշվի առնելու անհրաժեշտության հետ կապված։ Այս գործոնը հաշվի առնելով՝ Fitch-ը Հայաստանի օտարերկրյա եւ ազգային արժույթով երկարաժամկետ էմիտենտի դեֆոլտի վարկանիշները (ԷԴՎ) նախկին «BB-»-ից՝ «Բացասական» կանխատեսմամբ նվազեցրել է մինչեւ «B+»՝ «Կայուն» կանխատեսմամբ։ Հայաստանի կարճաժամկետ ԷԴՎ-ն պահպանվել է «B» մակարդակում, իսկ երկրի վարկանիշի առաստաղը «BB»-ից նվազեցվել է «BB-»։

Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին ներգրավված Ադրբեջանի եւ Թուրքիայի վարկանիշները Fitch-ը չի վերանայել՝ թողնելով ավելի վաղ՝ համապատասխանաբար հուլիսին եւ օգոստոսին հրապարակվածները։ Այսպես՝ Ադրբեջանի ԷԴՎ-ն Fitch-ը հաստատել է դեռեւս հուլիսի 17-ին «BB+» մակարդակում՝ «Բացասական» կանխատեսմամբ, իսկ Թուրքիայի ԷԴՎ-ն հաստատել է օգոստոսի 21-ին «BB-» մակարդակում՝ «Կայունից» «Բացասական» կանխատեսման վատթարացմամբ։

Նշենք, որ նույն հոկտեմբերյան հաղորդագրության մեջ Fitch-ը ներկայացնում է 2020 թվականի համար Հայաստանի ՀՆԱ-ի թարմ կանխատեսում՝ ակնկալելով 6,2 տոկոսով անկում․ ցուցանիշը նման է ՀՀ Կենտրոնական բանկի սեպտեմբերի կանխատեսմանը, ինչը Fitch-ի դեպքում ոչ ավանդական է թվում, ոչ որպես ինքնուրույն գնահատական, այլ որպես հայկական կարգավորողի սպասումների պատճենում։ Հայ վերլուծաբանների կարծիքով՝ սա նույնպես կարող է վկայել հայկական տնտեսության վիճակի կանխատեսման հարցում ամերիկյան ընկերության շտապողականության մասին։

Վերլուծաբանները միաժամանակ հիշեցնում են, որ Համաշխարհային բանկի ավելի վաղ (հունիսի) եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ապրիլի) կանխատեսումները Հայաստանի ՀՆԱ-ի համար կանխորոշում էին 2020 թվականին համապատասխանաբար 2,8 եւ 1,5 տոկոսի անկում։ Թուրքիայի տնտեսության վերաբերյալ ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն իրենց հունիսյան կանխատեսումներում 2020 թվականի համար կանխորոշել էին համապատասխանաբար 3,8 եւ 5 տոկոսի անկում, իսկ Ադրբեջանի տնտեսության վերաբեյալ ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն սպասում են համապատասխանաբար 2,6 եւ 2,2 տոկոսի անկում։ ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն այս կանխատեսումները ներկայացրել են Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները սկսելուց շատ առաջ։ Դժվար չէ ենթադրել, որ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կանխատեսումներում այս իրադարձությունները հաշվի առնելը է՛լ ավելի կխորացնի 2020 թվականի համար Ադրբեջանի եւ հավանաբար, Թուրքիայի տնտեսությունների վերաբերյալ բացասական սպասումները, ինչի հետեւանքով եւ 2021 թվականի հեռանկարները կարող են վերանայվել երկարաժամկետ ռեցեսիայի ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ