News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից` դիմել ՆԱՏՕ-ին՝ ծանուցելով վերջինիս հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունների` ողջ ծավալով կատարման անհնարինության մասին, քանի դեռ ՆԱՏՕ-ն չի դատապարտել Թուրքիայի անմիջական մասնակցությամբ տարածաշրջանում պատերազմի սանձազերծումը, չի ձեռնարկել վերջինիս ծավալապաշտական ձգտումները զսպելու իրական գործողություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 2020 թ. սեպտեմբերի  27-ին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համահեղինակն է, անմիջական հրահրողն ու մասնակիցը:

Թուրքիայի նախաձեռնությամբ հավաքագրվում եւ հակամարտության գոտի են ուղարկվում ահաբեկչական տարբեր խմբավորումների հազարավոր անդամներ՝ տարածաշրջանը վերածելով միջազգային ահաբեկչության նոր օջախի:

Թուրքիայի չդադարող պատերազմական հռետորաբանությունն ու պատերազմական գործողություններում Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը նպատակաուղղված է անկայունության աշխարհագրության ընդլայմանն ու դրանում այլ պետությունների ներգրավմանը:

Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, խախտում է Ղարաբաղյան հակամարտությունում չեզոքություն պահպանելու՝ իր ստանձնած պարտավորությունը:

Թուրքիան իրականացնում է ՆԱՏՕ-ի կողմից հռչակված խաղաղասիրական եւ հակաահաբեկչական իր առաքելության դեմ ուղղված գործողություններ: Մինչդեռ ղարաբաղյան ընթացող պատերազմի պայմաններում իր պաշտոնական հայտարարության մեջ առ այսօր ՆԱՏՕ-ն չի անդրադարձել իր անդամ Թուրքիայի` որպես պատերազմ հրահրողի հանցավոր վարքագծին ու չի զսպում նրան:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության փաստաթղթերով` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններն անիրագործելի են Թուրքիայի այսպիսի սանձարձակ գործելաոճի պատճառով:

Ելնելով վերը նշվածից`

պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից` դիմել ՆԱՏՕ-ին՝ ծանուցելով վերջինիս հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունների` ողջ ծավալով կատարման անհնարինության մասին, քանի դեռ ՆԱՏՕ-ն չի դատապարտել Թուրքիայի անմիջական մասնակցությամբ տարածաշրջանում պատերազմի սանձազերծումը, չի ձեռնարկել վերջինիս ծավալապաշտական ձգտումները զսպելու իրական գործողություններ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ