News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Արցախյան խնդրի կարգավորման հարցում Թուրքիան որևէ կերպ չի կարող բանակցային կողմ լինել։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ամերիկահայ հասարակական գործիչ, քաղաքագիտության դոկտոր, Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհրդի անդամ Վիգեն Հովսեփյանը՝ անդրադառնալով կրակի դադարեցման հետ կապված Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանին։

«Թուրքիային բանակցային գործընթացում  ներգրավելու խնդիրը նոր չէ, դեռ 1990–ական  թվականներից այս հարցը ադրբեջանական կողմը փորձում է օրակարգ բերել։ Սակայն անտրամաբանական է, թե Թուրքիան որպես ի՞նչ պետք է մասնակից լինի  այս գործընթացին։ Եթե բանակցային կողմ է, նշանակում է, նա նաև հակամարտող կողմ է, սակայն մինչ օրս Էրդողանը հայտարարում է, որ իրենք որևէ ձևով մասնակցություն չունեն այս պատերազմին, իսկ եթե միջնորդի կարգավիճակով են ուզում ներգրավել, ապա Թուրքիան իր ռազմատենչ և միակողմանի հայտարարություններով արդեն իսկ ապացուցել է, որ պատերազմող կողմ է»,–ասաց ամերիկահայ գործիչը։

Ըստ նրա՝ սա ավելի շատ մարտավարական քայլ է՝ բանակցություններին Արցախի իշխանությունների հնարավոր մասնակցությունը բացառող գործոն։

Հովսեփյանի խոսքով՝ թեև ներկայումս բանակցային գործընթացի մասին խոսելը վաղ է, իսկ Թուրքիայի հնարավոր ներգրավման հետ կապված օրակարգը կեղծ,  պետք չէ խոսել դրա մասին, սակայն նման հարց առաջ քաշելու դեպքում,  Հայաստանի իշխանությունները պետք է կտրականապես մերժեն այն։

Նրա խոսքով՝ միջազգային կառույցների կամ երկրների առաջնորդների կողմից  կրակի դադարեցման կոչերն գնալով անհեթեթ են դառնում։ Ըստ նրա՝ կրակի դադարեցման հարցում գլխավոր դերակատարները Ռուսատանը, ԱՄՆ–ն և Թուրքիան են։

«Եթե ուզում են կրակը դադարեցվի, պետք է սանձեն Ադրբեջանին։ Կոչերը պետք է ուղղել բացառապես Ադրբեջանին և Թուրքիային»,–ասաց նա և հավելեց. «1990–ական թվականներից ի վեր Ադրբեջանը շարունակաբար տարբեր սադրանքներով, Արցախի նկատմամբ ոտնձգություններով, փոքր և մասշտաբային գրոհներով խաղաղության հասնելու հավանականությունը անհնարին է դարձրել։ Այս իրավիճակում կրակի դադարեցումը կախված է Ադրբեջանից և իր հովանավոր Թուրքիայից, քանի որ իրենք են սկսել պատերազմը»։

Վիգեն Հովսեփյանի կարծիքով՝  պատերազմի շարունակականությունը չի բխում Ռուսաստանի շահերից՝ հաշվի առնելով նաև միջազգային ահաբեկիչների մուտքը տարածաշրջան։

«Եթե սկզբնական շրջանում Ռուսաստանը չփորձեց իր դերակատարությունն ընդգծել, հիմա արդեն, վստահաբար պետք է եկած լինի այն եզրահանգման, որ անմիջապես պետք է դադարեցնել պատերազմը»,–շեշտեց ամերիկահայ գործիչը։

Մանրամասները՝ NEWS.am–ի տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ