News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտմամբ: Այս մասին ՄԱԿ-ի շտաբ բնակարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անցած հանգստյան օրերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից մշակված հրադադարի մասին համաձայնությունը: Կարող եմ հայտնել, որ այսօր հիասթափված ենք՝ տեղեկանալով, որ տարածաշրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է, եւ նման խախտումներն անընդունելի ենք համարում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտում է քաղաքացիական բնակչության դեմ ուղղված ցանկացած գործողություն

եւ ցավում է զոհերի եւ վիրավորների համար: Գլխավոր քարտուղարը կողմերին կրկին հիշեցնում է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան իրենց պարտավորությունների մասին: Մենք նաեւ կողմերին կոչ ենք անում կատարել իրենց պարտավորությունները մարդասիրական նկատառումներով եւ այլ պարտավորությունները, որոնց մասին հայտարարվել է Մոսկվայում:  Մենք նաեւ կիսում ենք մտահոգությունը, որը հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը՝ կապված վնասի հետ, որը հասցվել է քաղաքացիական անձանց: Մենք պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած մարդասիրական օգնություն այդ առումով դիմում ստանալու դեպքում»,-ասել է նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ