News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Առաջիկա 20 տարում նավթի գինը կմնա բարելի դիմաց 50 դոլարից բարձր, իսկ բազային սցենարով 2025 թվականին կարող է աճել բարելի դիմաց մինչեւ 71 դոլարի, 2030 թվականին՝ մինչեւ 76 դոլարի եւ բարելի դիմաց մինչեւ 85 դոլարի 2040 թվականին։ Այս մասին նշված է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) World Energy Outlook 2020 զեկույցում, որը ՏԱՍՍ-ի տրամադրության տակ է հայտնվել։

Մինչեւ 2040 թվականը երկարաժամկետ կանխատեսման մեջ ՄԷԳ-ը համավարակից հետո էներգակիրների զարգացման մի քանի սցենար է դիտարկում։ Այսպես՝ բազային Stated Policies Scenario (STEPS) սցենարում գործակալությունը կարծում է, որ աշխարհին կհաջողվի կորոնավիրուսի համավարակի վրա աստիճանաբար վերահսկողություն ունենալ 2021 թվականին։ Այդ դեպքում համաշխարհային տնտեսությունը մինչճգնաժամային մակարդակին կվերադառնա նույն տարվա վերջին։ Այս սցենարի դեպքում երկրները նաեւ կշարունակեն իրականացնել կլիմայական նպատակների ուղղությամբ սկսած քաղաքականությունը։

Եթե չհաջողվի 2021 թվականին կորոնավիրուսը հաղթահարել, իսկ տնտեսությունների վերականգնումը ձգձգվի (Delayed Recovery Scenario), ապա նավթի գինը կսկսի աճել նաեւ այս դեպքում, բայց արդեն բարելի դիմաց մինչեւ 89 դոլար 2025 թվականին եւ մինչեւ 72 դոլար 2040 թվականին։ Առավել արմատական սցենարի դեպքում (Sustainable Development Scenario), ըստ որի մարդկությունն արագացնում է Փարիզյան համաձայնագրի կլիմայական նպատակներին հասնելը, ենթադրվում է, որ նավթը բարելի դիմաց 57 դոլար կարժենա 2025 թվականին, բայց 2040 թվականին կնվազի բարելի դիմաց մինչեւ 53 դոլար։

Երկարաժամկետ հեռանկարում գների բարձրացմանը նպաստելու է շուկայում առաջարկի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը։ Իսկ ներդրումների խթանման համար անհրաժեշտ է առաջիկա 5 տարում բարելի դիմաց մինչեւ 70 դոլար գնաճ, նշված է ՄԷԳ զեկույցում։

«Դրանից հետո գները կկայունանան բարելի դիմաց 75-85 դոլարի միջակայքում»,- նշված է կանխատեսման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպական ֆոնդային բորսաները նվազում են
Բիթքոինի փոխարժեքը 10 հազար դոլարից անցել է
Բիթքոինի շուկայի կապիտալիզացիան կազմել է 185,83 մլրդ դոլար…
Շաբոյանը ԵՏՄ նիստում խոսել է «Ավտոգեն-Մ» գործարանի խնդիրների մասին. ՏՄՊՊՀ-ն պաշտպանում է ընկերության իրավունքները
Մեր գործընկերների հետ ակտիվ համագործակցության արդյունքում այս տարիների ընթացքում լուծվել են տասնյակ հարցեր...
Ինչո՞ւ է թանկացել ծխախոտը. պարզաբանում է ՏՄՊՊՀ-ն
Քանի որ նշված շուկայում առկա են գերիշխող տնտեսվարողներ, հետեւապես շուկան վերահսկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից...
Շաբոյանը Մոսկվայում քննարկել է հայ արտահանողների եւ ՌԴ առեւտրային ցանցերի համագործակցության հարցը
Մեր երկկողմ հետեւողական աշխատանքի արդյունքում արդեն իսկ կարող ենք խոսել զգալի ձեռքբերումների, ինչպես նաեւ ինչը շատ կարեւոր է ՝ մատակարար-առեւտրային ցանց նոր ու առավել կանոնակարգված հարաբերությունների մասին...
ՏՄՊՊՀ-ն բացահայտել է խնդիրներ՝ TV market-ների միջոցով վաճառվող ապրանքների շուկայում
ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ 115 հազար դրամ արժողություն ունեցող ապրանքի անվան տակ գովազդվող ապրանքը մատակարար ընկերությունից հնարավոր է գնել մինչեւ 25 հազար դրամով...
Ամենաշատ