News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը մի շարք բողոքների հիման վրա կատարել է ուսումնասիրություն հեռուստատեսային խանութների (TV market), այլ կերպ ասած՝ հեռուսատեսային գովազդի միջոցով վաճառվող ապրանքների շուկայում:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված բողոքների համաձայն, նման կերպ իրացվող ապրանքները ոչ միշտ են համապատասխանում գովազդին:

Մասնավորապես, ձեռք բերման պայմանները եւ անգամ գնային առաջարկները երբեմն ներկայացվում են ոչ հավաստի՝ մոլորեցնելով սպառողներին: Վերոնշյալ շուկայի ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը պարզել է, որ, իսկապես նման գործունեությամբ զբաղվող որոշ տնտեսվարողների գործունեության մեջ կան անբարեխիղճ մրցակցության տարրեր:

Մասնավորապես, հեռուստատեսային գովազդի միջոցով սպառողին տեղեկացվում է, որ տվյալ ապրանքը վաճառվում է 70 տոկոս զեղչված գնով, սակայն պարզվում է, որ զեղչն իրականում շատ ավելի քիչ է: Մեկ այլ դեպքում տնտեսվարողը գովազդում է, որ վաճառվող ապրանքը հնարավոր է ձեռք բերել ընդամենը 19.900 դրամով, այն դեպքում, երբ այդ ապրանքի իրական գինը իբրեւ 115 հազար դրամ է: Սակայն ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ 115 հազար դրամ արժողություն ունեցող ապրանքի անվան տակ գովազդվող ապրանքը մատակարար ընկերությունից հնարավոր է գնել մինչեւ 25 հազար դրամով:

Ստացվում է, որ տնտեսվարողը ուռճացված է ներկայացրել գինը՝ հնարավորինս շատ վաճառք իրականացնելու նպատակով: Խնդրահարույց է նաեւ այն հանգամանքը, երբ տնտեսվարողը գովազդի ժամանակ նշում է. «Շտապեք, զանգահարեք հենց հիմա, քանի որ առաջիկա հինգ րոպեների ընթացքում պատվիրողները կստանան անակնկալ նվերներ», այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ ցանկացած դեպքում գնորդներին տրվում են այդ «անակնկալները»: Որոշ դեպքերում էլ ապրանքի բաղկացուցիչ մաս հանդիսացող իրը ներկայացվում է իբրեւ նվեր, մինչդեռ ապրանքի մի մասը վաճառելը իսկ մյուս մասը իբրեւ նվեր ներկայացնելը սպառողներին մոլորեցնելու տարրեր է պարունակում:

Գնորդները դժգոհում են նաեւ, որ հեռարձակվող գովազդներում ապրանքների առաքման համար լրացուցիչ պայմանների, ներառյալ առաքման վճարի մասին տեղեկատվությունը բացակայում է, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունները գնորդներից առաքման համար լրացուցիչ գումար են գանձում:

ՏՄՊՊՀ որոշմամբ, տնտեսվարողները պարտավոր են սեղմ ժամկետներում շտկել վերոնշյալ խնդիրները: Ընկերությունների կողմից հեռարձակվող գովազդում պետք է հստակ ներառված լինի էական նշանակություն ունեցող բոլոր պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը: Հետեւապես Հանձնաժողովը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից եւ վաճառվող ապրանքի վերաբերյալ սպառողներին ներկայացնել միայն լիարժեք, հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն:

Հարկ է նշել նաեւ, որ ուսումնասիրության ընթացքում որոշ տնտեսվարողների մոտ բարձրացված հարցերն արդեն իսկ շտկվել են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը լինելու է հետեւողական՝ բարձրացված խնդիրների լիարժեք լուծման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպական ֆոնդային բորսաները նվազում են
ՄԷԳ-ը նավթի բարելի դիմաց 70 դոլարից բարձր գնաճը հնարավոր է համարել 2025 թվականին
Երկարաժամկետ հեռանկարում գների բարձրացմանը նպաստելու է շուկայում առաջարկի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը․․․
Բիթքոինի փոխարժեքը 10 հազար դոլարից անցել է
Բիթքոինի շուկայի կապիտալիզացիան կազմել է 185,83 մլրդ դոլար…
Շաբոյանը ԵՏՄ նիստում խոսել է «Ավտոգեն-Մ» գործարանի խնդիրների մասին. ՏՄՊՊՀ-ն պաշտպանում է ընկերության իրավունքները
Մեր գործընկերների հետ ակտիվ համագործակցության արդյունքում այս տարիների ընթացքում լուծվել են տասնյակ հարցեր...
Ինչո՞ւ է թանկացել ծխախոտը. պարզաբանում է ՏՄՊՊՀ-ն
Քանի որ նշված շուկայում առկա են գերիշխող տնտեսվարողներ, հետեւապես շուկան վերահսկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից...
Շաբոյանը Մոսկվայում քննարկել է հայ արտահանողների եւ ՌԴ առեւտրային ցանցերի համագործակցության հարցը
Մեր երկկողմ հետեւողական աշխատանքի արդյունքում արդեն իսկ կարող ենք խոսել զգալի ձեռքբերումների, ինչպես նաեւ ինչը շատ կարեւոր է ՝ մատակարար-առեւտրային ցանց նոր ու առավել կանոնակարգված հարաբերությունների մասին...
Ամենաշատ