News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մի քանի տասնամյակ տեւած հայ-ադրբեջանական հակամարտության լուսաբանումը հաճախ կենտրոնանում է տարածաշրջանային հետեւանքների վրա՝ կրկնելով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր լարվածության վերաբերյալ սովորական տողերը եւ նշելով Իրանի հարեւանությունը, գրում է National Review-ը:

«Սակայն սեպտեմբերի 27-ից մարտերի մասշտաբներն ինքնին ուշադրության են արժանի: Հոկտեմբերի 12-ի դրությամբ ռազմաճակատի շարունակական կրակահերթերի ընթացքում սպանվել է առնվազն 500 հայ զինվոր (Ադրբեջանը զոհերի մասին տեղեկություններ չի հրապարակում): Ադրբեջանը սկսել է անխնա կասետային ռմբակոծությունների արշավ Հայաստանի քաղաքացիական կենտրոնների վրա. Ստեփանակերտը (55 000 բնակչություն) վերածվել է ավերակների: Հայաստանում, որտեղ հազարավոր կամավորներ նետվել են ռազմաճակատ, ճակատամարտը մռայլորեն անվանում են «գոյամարտ»՝ գոյատեւման պայքար: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում բախումները վերաճել են 21-րդ դարի ամենամեծ պատերազմական գործողություններից մեկի՝ սովորական սպառազինությունների կիրառմամբ:

Հանուն կոշտ «իրատեսության»՝ արտաքին քաղաքական ոլորտում հեղինակավոր ձայները վտանգավոր պարզեցված տեսակետ են պարտադրում հակամարտության վերաբերյալ: Նրանց կարծիքով, քննարկելու հատուկ բան չկա՝ Ադրբեջանը «մեր թիմում է» ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի, այնպես որ մենք պետք է ուրախանանք նրա հաջողություններով: Սա անվիճելի «աշխարհաքաղաքական մաթեմատիկա» է:

Այս պարզեցված մեկնաբանության հիմքում ընկած ենթադրությունները սխալ են: Ադրբեջանն իրականում խաբուսիկ է մոտ Իրանին ու Ռուսաստանին: Մինչդեռ Հայաստանի հիմնարար սոցիալական եւ քաղաքական կողմնորոշումը խոստանում է այն դարձնել Միացյալ Նահանգների շատ ավելի անկեղծ եւ կայուն գործընկեր:

ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին մեծ խաղադրույքներ եւ իրական հետեւանքներ ունի: 2020 թվականի ֆինանսական տարվա համար, ի պատասխան Իրանի հետ լարվածության աճի, Թրամփի վարչակազմը ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Ադրբեջանին, ինչը զգալիորեն ավելին է, քան տարածաշրջանի ցանկացած այլ երկրին տրամադրվածը:

Այս հսկայական անսպասելի հաջողությունը ստացել է Ադրբեջանի տխրահռչակ կոռումպացված Ալիեւի ռեժիմը, որը իշխանությունը պահել է գրեթե երեք տասնամյակ՝ նավթային հարստություններ կուտակելու, հակահայկական շովինիզմ հրահրելու, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ազատազրկելու եւ դաժան ռեպրեսիվ մեթոդները կատարելագործելու հաշվին:

Մինչ նախագահ Իլհամ Ալիեւը, որ արեւմտյան զրուցակիցներին հմայում է իր ցուցադրական բարեկամասիրությամբ եւ առատաձեռն հյուրասիրությամբ, տանը իրեն բոլորովին այլ կերպ է պահում: Ինչպես փաստերով հաստատել է ադրբեջանցի քաղաքագետ Ալթայ Գոյուշովը, Ալիեւի ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար եւ հրապարակավ մեղադրում են ԱՄՆ-ին ահաբեկչությանը եւ գաղութատիրությանը սատարելու մեջ՝ «դեմոկրատամետ ակտիվիստներին ներկայացնելով որպես ավերիչներ եւ դավաճաններ, որոնք ծառայում են արեւմտյան իմպերիալիզմին»։

Ռեժիմը, որը Freedom House-ը դասակարգում է որպես «պարանոիդ ավտորիտար», գրեթե կրոնական հարգանքի տուրք է մատուցում Իլհամի հորը՝ Հեյդարին: Պաշտոնական կառավարական նյութերում Ալիեւ-ավագը նշվում է որպես Ադրբեջանի «ազգային առաջնորդ» եւ պետության «հավերժ ճարտարապետ», իսկ նրա արձանները կանգնեցված են երկրի հարյուրավոր քաղաքներում: Գիտությունների ազգային ակադեմիան ունի հատուկ բաժին` նվիրված «Ալիեւշունասլիկին» կամ «Ալիեւի գիտությանը», որի խնդիրն է ուսումնասիրել նախկին նախագահի կյանքն ու գործունեությունը: Գերատեսչության տնօրեն Ադալետ Գասիմովի խոսքով՝ «նրան քննադատելու բան չկա: Հետաքննության ընթացքում մենք ոչ մի նման բան չենք գտել»:

Հաշվի առնելով Քադաֆիի ոճով այս մոլորությունները, զարմանալի չէ, որ Ալիեւի ռեժիմը պատրաստ է դիմել մարտավարության, որը բռնակալներին հպարտություն կներշնչեր: Միջազգային լրատվամիջոցները հաստատել են, որ Ադրբեջանը ներգրավել է ԴԱԻՇ-ի հետ կապված ջիհադիստականների եւ Սիրիայից աղքատ վարձկանների՝ քրիստոնյա հայերի դեմ ընթացիկ հարձակման մեջ: Ըստ Guardian-ի, սիրիացիների հավաքագրումը սկսվել է մեկ ամիս առաջ, դա այն նշաններից մեկն է, որը վկայում է, որ հակամարտության ներկայիս սրումը նախապես պլանավորված է եղել Ադրբեջանի կողմից:

Այս ամենը հարց է առաջացնում՝ իսկապե՞ս խելամիտ է հարկատուների մեծ գումարներ Ալիեւին ուղարկելը: Ադրբեջանին աջակցությունն էլ ավելի կասկածելի է դառնում այն դեպքում, երբ Հայաստանը հասել է տպավորիչ եւ համընդհանուր ճանաչման արժանացած ժողովրդավարական առաջընթացի՝ բարելավելով ընտրությունների արդարությունը, վերացնելով կոռուպցիան եւ ամրապնդելով օրենքի գերակայությունը: Ֆրանսիայում եւ Միացյալ Նահանգներում մեծ եւ լավ ինտեգրված հայկական համայնքներով հասունացել է Հայաստանի եւ Արեւմուտքի կապերի ամրապնդման հնարավորությունը: Գործընկերության կրկնապատկումը կհենվի ամուր հիմքի վրա՝ Հայաստանն արդեն մեկ շնչի հաշվով ներդրումների մեծությամբ հինգերորդ տեղն է զբաղեցնում ՆԱՏՕ-ի առաքելություններում, իսկ զորքերը դեռ տեղակայված են Աֆղանստանում: Արեւմուտքի նկատմամբ այս բարեկամական մոտեցումը հատկապես տպավորիչ է Ռուսաստանի կամ Իրանի կողմից թշնամանքից խուսափելու համար Երեւանի վրա կատարված հսկայական ճնշման ֆոնին եւ վկայում է հայերի շրջանում արեւմտամետ տրամադրությունների իրական խորության մասին:

Ադրբեջանին սատարելու օգտին փաստարկը ավելի է թուլանում, եթե կասկածի տակ դրվի հիմնական ենթադրությունը՝ Բաքուն տրամադրված է Իրանի եւ Ռուսաստանի դեմ: Իրականում Ռուսաստանը հետեւողականորեն աջակցել է Ադրբեջանին նույն չափով, ինչ Հայաստանին: Դեռեւս Հայաստանի ժողովրդավարությանը անցնելուց առաջ, որը շատերը դիտում էին որպես նախատինք Պուտինին եւ տարածաշրջանի վերաբերյալ նրա տեսլականին, Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները զարմանալի սերտ էին:

Ռուսաստանի զսպված տոնը վերջին սրման ընթացքում՝ մտածված չեզոքության պահպանումը եւ հրադադարի կոչը ընդգծում է հակամարտության երկու կողմերի հետ խաղալու նրա երկարամյա քաղաքականությունը:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանն ավելի շատ է հակված դեպի Իրանը, քան կարելի է ենթադրել պարզեցված նարատիվներից: Սրացումից հետո Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչն Ադրբեջանում  Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքը «մահմեդական երկիր» անվանեց, ադրբեջանցի զինվորներին` «նահատակներ», իսկ Հայաստանը` «ագրեսոր»: Այս դիրքորոշումը զարմանալի չէ` հաշվի առնելով, որ էթնիկ ադրբեջանցիները կազմում են Իրանի բնակչության մոտ մեկ հինգերորդը, այդ թվում`  գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Երկու շիական պետությունները համատեղ ծովային վարժանքներ եւ զենքի փոխանակում են իրականացնում: Մեկնաբանները Բաքվում եւ Թեհրանում հույս ունեն, որ Ադրբեջանը կարող է կապող օղակ հանդիսանալ ռուս-թուրք-իրանական համագործակցության համար: Մինչդեռ էթնիկ ադրբեջանցիները ոչ միայն անջատողական սպառնալիք կամ փոքրամասնությունների գլխացավանք չեն ներկայացնում իսլամական հանրապետության համար, ինչպես ենթադրում են ադրբեջանամետ լոբիստները, այլեւ չափազանց լավ են ինտեգրված Իրանում եւ սատարում են իշխող մոլլաներին: Հաշվի առնելով այս իրողությունը` Ադրբեջանի` որպես Իրանին «հակակշիռի» աջակցության հույսերը քիչ հավանական են:

Այնուամենայնիվ, ոմանք պնդում են, որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, եւ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դիրքը նշանակում է, որ մենք պետք է հարգենք նրա նպատակները յուրաքանչյուր հակամարտությունում, այդ թվում` այս: Բայց մինչ Թուրքիան միանշանակ մասնակցում է Հայաստանի դեմ ռազմական գործողություններին, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումները պետք է ընդմիշտ հերքեն այն գաղափարը, որ մեր շահերը միշտ համընկնում են: Թուրքիան բացահայտորեն աջակցում էր ՀԱՄԱՍ-ին եւ Ալ-Քաիդային, գաղտնի օգնել է «Իսլամական պետությանը» եւ «Բոկո Հարամ»-ին եւ Իրանին միջազգային պատժամիջոցներից խուսափելու գործում: Հիմարություն կլիներեր թույլ տալ, որպեսզի այդ «դաշնակիցը» որոշի ԱՄՆ քաղաքականությունը յուրաքանչյուր հարցում:

Ադրբեջանամետ վերջին փաստարկն էլ ավելի թույլ է: Ադրբեջանին միակ միջոցն են համարում, Ռուսաստանից եւ Իրանից բացի, «Ասիայից դեպի Եվրոպա ցամաքային առեւտրի եւ էներգետիկ ռեսուրսների համար»: Չնայած լոբիստները հավանություն են տալիս այս հռետորաբանությանը` այն, կարծես, ուղղված է անգրագետ լսարանին. հայացքը քարտեզին հաստատում է, որ ցամաքային առեւտուրը կամ էներգիան Եվրոպա տանելու Ադրբեջանի միակ ուղին Ռուսաստանի կամ Իրանի միջով է: Ադրբեջանն իսկապես նավթ եւ գազ է արտահանում իր սեփական սպառվող պաշարներից` ապահովելով ԱՄՆ-ի մատակարարումների շուրջ 0.07 տոկոսը եւ մի փոքր ավել մատակարարումներ Եվրոպա: Սակայն նույնիսկ եթե դա նշանակալի լիներ, ավելի քան 30 տարվա հակամարտության ընթացքում Հայաստանը երբեք չի հարձակվել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, եւ սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո էլեկտրաէներգիայի շուկաները կայուն են մնացել:

Մի խոսքով, որեւէ համոզիչ իրատեսական փաստարկ գոյություն չունի հօգուտ նրան, որ ԱՄՆ-ն պետք է թույլ տա դաշինքին եւ երրորդ կողմերի մրցակցությանը որոշել իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Վեճը չի ենթարկվում պարզ դասակարգմանը Ռուսաստանի, Իրանի կամ ՆԱՏՕ-ի վրա հիմնված շրջանակներում: Իսկ ի՞նչ բուն հակամարտության մասին: Հոյակապ ռազմավարությունը չի կարող կանգուն մնալ, եթե դրա բարոյական պտուտակները պարբերաբար աղավաղվում են: Իրենք` «իրատեսները», Ադրբեջանի կողմնակիցները համաձայնում են. իրենց փաստարկները, որպես կանոն, կայանում է այն ոճրագործությունների դատապարտման մեջ, ինչպիսիք Ասադն է գործել Սիրիայում: Եվ այդ պարագայում կասկած չի կարող լինել, որ արդարության հավասարակշռությունը հայկական կողմում է: Ադրբեջանին աջակցելու ծանրակշիռ աշխարհաքաղաքական պատճառների բացակայության պայմաններում Միացյալ Նահանգները պետք է հաշվի առնեն Հայաստանի խոցելիությունը, ժողովրդավարական առաջընթացը եւ ինքնորոշման իրավունքը: Հայաստանի աջակցությունը ոչինչ չի արժենա. փաստացի դա հարյուրավոր միլիոններ կխնայի, որոնք մենք ներկայումս ամեն տարի ուղարկում ենք Բաքու: Չնայած այս փաստերի ստորադրումն «Իրանին եւ Ռուսաստանին դիմակայության» մասին պարզ պատումներին ուղղվում է նրանց, ով հույս ունի վերստեղծել խաղային դաշինքներն Առաջին համաշխարհային պատերազմի ոճով, նման մակերեսային շրջանակի կիրառումը  ղարաբաղյան հակամարտության համար ոչ խելամիտ եւ ոչ էլ իրատեսական: Փոխարենը, Միացյալ Նահանգների քաղաքական գործիչներին հարկ է հայ-ադրբեջանական պատերազմը դիտարկել այնպես, ինչպիսին այն կա` ագրեսիվ եւ սանձարձակ բռնապետություն, որը փորձում է էթնիկորեն մաքրել ԱՄՆ-ի բերեկամ բնակչությանն իր վաղեմի հողերից: Մեր ազգային շահերից է բխում աջակցել Հայաստանին այս սպառնալիքի դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ