News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Այս պատերազմի նորություններից է թուրքական Bayraktar անօդաչուն, որը ոչ թե կամիկաձե է, այլ հրթիռներ է կրում և արձակում, դրանք կոչվում են հարվածային անօդաչուներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական  փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Սա մի բան է, որը նախկինում Ադրբեջանը չուներ, ըստ երեւույթին դրանք Ադրբեջան են հասել հուլիս-օգոստոս ամիսներին։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը դեռևս չունի մասնագետներ, որոնք կարող են դրանք արդյունավետ օգտագործել, ըստ այդմ «Ռազմինֆոյում» մենք կարծում ենք, որ դրանք աշխատեցնում են թուրք զինծառայողները»,- ասաց նա։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, ռազմական գործողությունների սկզբից ի վեր, հայկական կողմը խոցել է հակառակորդի 173 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 521 միավոր զրահատեխնիկա, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, Ադրբեջանի ԶՈւ-ն տվել է 5139 սպանված։

«ՏՈՍ-ը համազարկային կրակի ռեակտիվ կայան է, որի հրթիռների մարտագլխիկները տերմոբարիկ են, այսինքն՝ այնպիսի պայթյուն են առաջացնում, որը շատ արագ թթվածինը կլանում է հարվածի վայրում, ինչը լրացուցիչ ճնշում, ավերածություններ է առաջացնում»,- նշեց փորձագետը։

Թե հակառակորդի ԶՈւ-ն որքա՞ն սպառազինություն ունի, ռազմական հարցերով փորձագետը հստակ թվեր չի նշում, ընդգծելով, որ խաղաղ պայմաններում դա մոտավոր կարող են հաշվել, որոշ սպառազինություն գաղտնի են ձեռքբերում։

«Այս պահին ԱԹՍ-ների մասով, կամ ցանկացած այլ տեսակի սպառազինության վերաբերյալ շատ դժվար է ինչ-որ բան ասել, որովհետև թե՛ պատերազմի նախօրեին, թե՛ հենց պատերազմի օրերին Ադրբեջան թռիչքներ էին իրականացվում Թուրքիայից, Իսրայելից, թե ի՞նչ սպառազինություն և ի՞նչ քանակով են բերել, անհնարին է հիմա նույնիսկ մոտավոր ասել, կարելի է ասել, որ շատ մեծ քանակությամբ սպառազինություն է բերվել, ինչը շա լուրջ խնդիր է, նաև միջազգային հանրությունը պետք է այս հարցով լուրջ զբաղվի»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ Ադրբեջանը սպառազինություն է ձեռքբերում Թուրքիայից, Բելառուսից, ինչպես նաև Իսրայելից։

«Հենց այս օրերին Բելառուսից ամենայն հավանականությամբ «Պոլոնեզի» հրթիռներ են բերվել»,- ասաց նա։

Իսրայելի Բարձր դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի մասին միջնորդությունը՝ «Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունների համար արդարացումների ապացույցների բացակայության» պատճառաբանությամբ։ Կարեն Վրթանեսյանը չի կարծում, որ Իսրայելը լուրջ քայլեր կձեռնարկի, որովհետև Ադրբեջանը Իսրայելի նավթի հիմնական մատակարարներից է։

Ռազմական հարցերով փորձագետն ընդգծում է, որ Ադրբեջանի նախագահը կորուստների հետ հաշվի չի նստում։

«Այս պահին Ալիևը կարծես թե «վաբանկ» է գնում, այսինքն՝ դեռ այդքան էլ կորուստների հետ հաշվի չի նստում։ Բայց փաստ է, որ մարդկային լուրջ կորուստներ ունեն, այդ մասին ուղղակիորեն վկայում է նաև այն, որ զոհվածների թվում կան պահեստազորայիններ։ Թե՛ այն, որ ռեզերվիստներ կան զոհվածների թվում, թե՛ այն, որ զոհվածներից ծառայողներ կան, որոնք ոչ ռազմական կառույցներից են, այսինքն՝ ոչ թե բանակից, սահմանապահներից, այլ օրինակ՝ պետական պաշտպանության ծառայությունից, հիմա ստուգում ենք այդ ինֆորմացիան, բայց կարծես թե իրենք այդտեղից էլ կորուստներ ունեն, այս ամենը վկայում է այն մասին, որ թեպետ Ադրբեջանը չի հայտարարում իր կորուստների մասին, բայց լուրջ կորուստներ ունի»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ