News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորում հնարավոր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները մնում են բանակցությունների սեղանին: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Իհարկե, քաղաքական կարգավորումը հնարավոր է: Առաջարկները, որոնք մշակել են եւ շարունակում են մշակել համանախագահները, մնում են բանակցությունների սեղանին, եւ դրանց բովանդակությունն արդեն հայտնի է. դա ԼՂ շուրջ շրջանների փուլային, աստիճանաբար ազատումն է՝ պահպանելով եւ ապահովելով Ղարաբաղի անվտանգության երաշխիքները, նախքան կորոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակն ու Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապը»,-ասել է նա:

Հայաստանի հետ հուսալի կապի մասին հստակեցնող հարցին, թե արդյոք նկատի ունի երկու շրջան՝ Լաչինի միջանցքը, Լավրովը նշել է. «Բոլոր պայմանավորվածությունները, որոնք քննարկվել են վերջին շրջանում եւ ընդունվել երկու կողմից, ենթադրում էին, որ առաջին փուլում նախատեսվում է 5 շրջանների ազատում, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանների պահպանմամբ, Ղարաբաղի կարգավիճակի սահմանում: Առաջին փուլում բոլոր հաղորդակցությունները, տնտեսական կապերը, տրանսպորտային շփումները պետք է ապաարգելափակվեին եւ խաղաղապահներ տեղակայվեին, որոնք կերաշխավորեին մարտական գործողությունների դադարեցումը: Խաղաղապահներ տեղակայելու մեխանիզմը պետք է մտցվեր փաստացի շփման գծում, դա 5 շրջանը չէ, որը պետք է փոխանցվեր առաջին փուլում՝ համաձայն առաջարկների: Այժմ եթե ոչ խաղաղապահները, ապա ռազմական դիտորդները բավարար կլինեին: Ճիշտ կլիներ, եթե դա լինեին մեր ռազմական դիտորդները, սակայն վերջնական խոսքը կողմերինն է»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ