News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Իրանին  առավել շատ մտահոգում է իր հյուսիսային սահմաններում տեղի ունեցող պատերազմական իրավիճակը, ինչի կապակցությամբ պատերազմի հենց առաջին օրերին  անցկացրել են ազգային անվտանգության նիստ, որի ժամանակ որոշում են կայացրել, թե ինչպիսի գործողություններ է պետք իրականացնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

«Մենք տեսանք, որ առաջին օրերին կոչով դիմեցին երկու կողմերին, որպեսզի հրադադար հաստատեն, այնուհետև կրկին կոչով դիմեցին կողմերին, որ մշակած առաջարկ ունեն և այդ առաջարկի շրջանակներում կարող են սեղանի շուրջ հավաքել երկու կողմերին էլ, բայց սա իրականություն չդառնալուց հետո, նրանք մի քանի անգամ դիմեցին կողմերին, որպեսզի իրենց գործողությունները սահմանափակվեն իրենց տարածքների շրջանակում և չանցնեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքներ։ Մենք տեսանք, որ մի քանի անգամ ադրբեջանական արկերը, հրթիռները ընկան Իրանի տարածք, և Իրանը բավականին կոշտ արձագանքեց։ Մեկ անգամ էլ Հայաստանի Հանրապետությունը խոցելով ադրբեջանական ԱԹՍ, այն ընկավ Իրանի տարածք, մենք ներողություն խնդրեցինք, որ չէինք կարող կանխարգելել ԱԹՍ վայրէջքի ճանապարհը։ Այսինքն՝ ցույց  տվեցինք, որ միտում չի եղել այստեղ, բայց երեկ շատ հետաքրքիր զարգացումներ եղան։ Իրանում մի քանի ժամերի ընթացքում երկու ԱԹՍ ընկավ, իհարկե, պաշտոնական Իրանը սկզբնական շրջանում որևէ բան չէր ասում, չէին նշում անգամ, թե որ երկրի արտադրության է, թե որ կողմի ԱԹՍ է եղել, բայց հիմա ոչ պաշտոնական լրահոսում ինֆորմացիա է տարածվում, որ դրանք ադրբեջանական ԱԹՍ-ներ են եղել և խոցվել են Իրանի Իսլամական Հանրապետության ՀՕՊ-ի կողմից, որովհետև դրանք բավական հեռու են եղել սահմանից, այսինքն՝ հայկական կամ ադրբեջանական ուժերը դրանք չէին կարող խոցել»,- ընդգծեց Գոհար Իսկանդարյանը։  

Թե Իրանում ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի  թյուրքախոս ատրպատականցիներին հեռու պահեն թուրքադրբեջանական սադրանքներին միանալուց, իրանագետը նշում է, որ օրեր առաջ Իրանում ի պաշտպանություն Ադրբեջանի ցույցեր էին  տեղի ունեցել, որոնք  շատ արագ ցրվեցին։

«Կարելի է ասել և՛ նամազների ժամանակ, և՛ ինֆորմացիոն տիրույթում, տեղեկություն է տրվում, որ սա ձեր կռիվը չէ, սա վաղուցվա կռիվ է և պետք չէ խառնվել այս խնդիրներին, ներքաշելով Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ավելի շատ,  քան ինքը ներքաշված է իր սահմանային հատվածներով։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ այս աշխատանքները տանում են, որպեսզի զսպեն»,- ասաց նա։

Իրանի համար Հայաստանի ուժեղ լինելն, ըստ Գոհար Իսկանդարյանի՝  շատ կարևոր է։

«Որովհետև տարածաշրջանում ակնհայտ տեսնում ենք, որ պանթուրքիստական  գաղափարների իրականացման նկրտումները, որը բացարձակապես չի բխում Իրանի շահերից։ Եթե պանթուրքիստական գաղափարները  կյանքի կոչվեն, ապա Իրանը տարածաշրջանում կդառնա երկրորդական պետություն, որովհետև նա դուրս է մղվելու, նույն այդ Ատրպատականի հատվածն է ժամանակի ընթացքում կտրվելու և միանա այդ տանդեմին։ Սա շատ լավ հասկանում են Իրանում, և հասկանում են նաև, որ Հայաստանը վերջին պատվարն է, որ պահում է պանթուրքական գաղափարների իրականություն դառնալը»,- նկատում է իրանագետը։

Անդրադառնալով այն պնդումներին, որ Թուրքիայի նպատակներից մեկը Ադրբեջանի միջոցով Իրանի տարածք Սիրիայից ահաբեկիչներին ուղարկելն է, իրանագետը մեջբերում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ելույթը։

«Նա շատ հստակ նշեց, որ գեներալ Քասեմ Սոլեյմանիին, որը զոհվել էր դեռ հունվար ամսին, պայքարում էր  Սիրիայում հենց այս նույն ահաբեկիչների դեմ, և նրանք որևէ կերպ թույլ չեն տա իրենց սահմանների մոտ ահաբեկիչների կուտակումներ։ Այսինքն՝ եթե  մոտենան սահմաններին, նրանք կարժանան բավական ծանր ճակատագրի»,- ասաց իրանագետը։

Այս պահին թուրք–իրանական հարաբերությունները, ըստ Գոհար Իսկանդարյանի՝ ոչ շատ լավ են, ոչ էլ շատ վատ։

«Պետք է գիտակցենք, որ Իրանի առևտրաշրջանառության մեծ մասը իրականացվում է Թուրքիայի տարածքով, այսինքն՝ Իրանը չի կարող զոհասեղանին դնել շատ ավելին, քան կարող է հետո ինքն իրականացնել, սա շատ կարևոր է և մենք պետք է հասկանանք։ Իսկ այն, որ պայքար է գնում Իրանի և Թուրքիայի միջև, դա դարերով է գնում, և մենք տեսնում ենք, որ այս պայքարը գնում է ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ հիմա Կովկասում։ Այս տրամաբանության շրջանակներում են, որ մեզ ստիպում է մտածել, որ Իրանը կայուն է մնալու իր դիրքերում և պաշտպանելու իր շահերը, որն այս պահի դրությամբ համընկնում է ՀՀ-ի շահերին»,- ասում է Գոհար Իսկանդարյանը։

Ի՞նչ զարգացումներ սպասել, իրանագետը հուսով է, որ Ռուսաստանը, Իրանը և եվրոպական երկրները կկարողանան զսպել Ադրբեջանին և հավատարիմ մնալ կնքած զինադադարին։

«Հակառակ պարագայում սա կարող է էսկալացիայի ենթարկվել և տարածաշրջանային մյուս երկրներն էլ ներգրավվեն, որն իրականում չի բխում ՀՀ-ի շահերից։ ՀՀ-ն չպետք է դարձնել տարածաշրջանային խնդիրների թատերաբեմ, որտեղ լուծեն  իրենց հարցերը։ Իրականում գիտենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը տարածքային  խնդիր է, որ եղել է Հայաստանի մասը, Սովետական Միության ժամանակ այն պոկվել է Հայաստանից և տրվել է Ադրբեջանին և Սովետական Միության տապալումից հետո այն մեզ չի վերադարձվել։ Խնդիրը սա է, և այս խնդիրը մեծացնել այնքան, որ էստեղ գնան ռուս-թուրքական, ռուս-պարսկական շահերի բախումներ, բացարձակապես մեր շահերից չի բխում։ Մեր շահերից բխում է կրակի դադարեցում, բանակցությունների միջոցով խնդրի լուծում։ Այնտեղ բնակվում է մի ամբողջ ժողովուրդ, որը չի ցանկանում և չի պատկերացնում իր կյանքը Ադրբեջանի հետ, մենք չենք կարող պարտադրել այդ ժողովդրին, որ հեռանան իրենց երկրից։ Մենք ամեն ինչ պետք անենք, որ այդ ժողովուրդն ապրի, երջանիկ լինի իր տարածքում»,-  հավելեց Գոհար Իսկանդարյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ