Դոնեցկի Շախտյորը պատմության մեջ երրորդ անգամ ոսկե դուբլ արեց: Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Շախտյորը երկրի գավաթի խաղարկության եզրափակիչում 2:0 հաշվով առավելության հասավ Կիեւի Դինամոյի նկատմամբ: Էդուարդոն հաշիվը բացեց 64-րդ րոպեին, Ադրիանոն 88-րդ րոպեին խփեց երկրորդ գնդակը: Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 80-րդ րոպեին: Շախտյորը 7-րդ անգամ նվաճեց Գավաթը: