News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Համայն հայությունը Սամցխե-Ջավախեթիում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում համախմբված ուժերով փորձում են իրենց օգնությունը ցուցաբերել Արցախին։ Այդ օգնությունը տարբեր ձևերով է արտահայտվում։

«Ջավախքում այն, ինչ այս օրերին կատարվում է, կարելի է ասել, աննախադեպ է։ Պատերազմի առաջին օրերին ջավախահայերը փակեցին Կարծախի սահմանակետը, որը Թուրքիան միացնում է Վրաստանին։ Եվ ասում էին, եթե մեր ապրանքներին չի թույլատրվում մուտք գործել Հայաստան, ուրեմն թուրքական բեռնատարները ևս չեն մտնելու Վրաստան», - «Հայերն այսօր»-ին պատմել է Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն ՀԿ տնօրեին Էդուարդ Այվազյանը։

Այվազյանի խոսքով՝ վերջին օրերին մոտ կես միլիոն դոլար գումար է հավաքվել։ Գումարի մի մասը տարբեր ձևերով է ուղարկվել. «Դեղորայքով ևս կարողացել ենք օգնել, ինչպես նաև քնապարկերով և տարբեր այլ իրերով, բայց հիմնական գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Եվ մինչև օրս դրամահավաքը չի դադարում Ջավախքում և տարբեր գյուղերում»։

Օրեր առաջ Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայերը հավաքվել էին Ախալքալաքի մարզադաշտում և իրենց վճռական աջակցությունն էին հայտնել Արցախին։

«Ամեն գնով և ամեն ինչով պատրաստ ենք օգնել Արցախի հայությանը, որպեսզի Արցախը կարողանա գոյատևել այս պայքարում և արցախահայությունը ցեղասպանության չենթարկվի, անպայման հաղթանակով դուրս գա։ Երբ պատերազմն ավարտվի, մենք էլի ու էլի պետք է ազգովի կառուցենք Ստեփանակերտը, Շուշին և մնացած քաղաքները, և այդպես էլ կլինի», - ասել է Էդուարդ Այվազյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ