News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Թուրքիան, Ադրբեջանը եւ ահաբեկիչները փորձում են ռազմավարական կարեւորագույն հանգույցը՝ Արաքս գետի վրա կառուցված ջրամբարը, կամ շարքից հանել կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում նաեւ ազդեցություն ունենան Իրանի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Բնական է, որ բոլոր նման քայլերը կասեցվում եւ հետ են մղվում։ Իմ կարծիքով՝ հակառակորդը շարունակելու է որոշ հատվածներում ակտիվ գործողություն։ Հիմնական թիրախներից մեկը Արաքս գետի վրա կառուցված ջրամբարը, որով հիմնականում բավարարում էին Իրանի կարիքները։ Թուրքիան, Ադրբեջանը եւ ահաբեկիչները փորձում են ռազմավարական կարեւորագույն հանգույցը կամ շարքից հանել կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում նաեւ ազդեցություն ունենան Իրանի նկատմամբ»,- նշեց Բաբայանը։

Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանում շարունակվում է տեղակայված ահաբեկիչների ակտիվ գործողությունները. «Նրանք մի շարք խմբերով ներթափանցում են ՌԴ տարածք, նույնը կատարվում է նաեւ Իրանի սահմանին»։

Անդրադառնալով միջազգային հանրության ջանքերն՝ հրադադարի  ուղղված՝ Դավիթ Բաբայանը գնահատեց դրական. «Առաջին հերթին եղբայրական մեր Ռուսաստանի՝ հրադադարի վերականգնման եւ պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը։ Եթե այս անգամ եւս հակառակորդը չհարգի  միջազգային հանրության ջանքերը եւ կրկին հրադադարի ռեժիմը չեղյալ համարի, ապա երրորդ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից շատ ավելի կոշտ եւ այլ մեթոդներով է վերականգնվելու զինադադարը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ