News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դրա անհրաժեշտությունն ակնհայտ է, համավարակով պայմանավորված՝ արտակարգ դրության ժամանակ, մենք պարետատուն ունեինք, սա նմանատիպ մարմին է, որը պետք է ռազմական դրության խնդիրներով զբաղվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն՝ անդրադառնալով արտախորհրդարանական տասնյակից ավելի կուսակցությունների հայտարարությանը, թե պետք է հրատապ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝ պետական հատուկ մարմին ստեղծել։

«Սա «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 6-րդ հոդվածով նախատեսվում է։ Եթե երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել, ապա դա երկրի գոյության այլ ռեժիմ է ենթադրում՝ մոբիլիզացիոն ռեժիմ, ընդ որում՝ մոբիլիզիացիան ոչ միայն մարդկանց է վերաբերում, որոնք պետք է գնան կռվելու, այլև բոլոր այն ռեսուրսներին, որոնք այս կամ այն կերպ մեր ռազմական գործողություններին սատարում են, ուստի դրա անհրաժեշտությունն ակնհայտ է։ Համավարակով պայմանավորված՝ արտակարգ դրության ժամանակ, մենք պարետատուն ունեինք, սա նմանատիպ մարմին է, որը պետք է ռազմական դրության խնդիրներով զբաղվի, պարզապես պետք է հասկանալ, որ ռազմական դրության խնդիրները կարգով ավելի բարդ են, քան նախկինում՝ արտակարգ դրության խնդիրները։ Մենք գործ ունենք լայնամասշտաբ ագրեսիայի հետ՝ ուղղված մեր պետության դեմ»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

Արտախորհրդարանական ուժերի պահանջը լայն քննարկումների առիթ է տվել։ Նրանց քննադատում են պատերազմական վիճակում նեղ քաղաքական շահեր հետապնդելու համար։ Ավետիք Չալաբյանը հակառակն է պնդում՝ «եթե հետապնդեին քաղաքական շահ, ապա նման առաջարկությամբ հանդես չէին գա»։

«Երկրի համար այսքան ծանր վիճակում, այն կուսակցությունները, որոնք միացել են այդ հայտարարությանը, իրենց աջակցությունն են հայտնել Կառավարությանը։ Եթե մենք նեղ կուսակցական շահ հետապնդեինք, մենք ուղիղ հակառակը կանեինք, աջակցություն չէինք առաջարկի, կմնայինք կողմում, կսպասեինք, թե ինչ է լինելու։ Մենք ասում ենք, որ ծանր վիճակում ենք, մենք կարողություն, փորձառություն, ռեսուրսներ ունենք, և դա դնում ենք Կառավարության տրամադրության տակ, և դա բացարձակ նեղ կուսակցական շահ չէ։ Այդ կուսակցությունների մեծ մասը նախկին իշխանությունների ժամանակ եղել են ընդդիմության մեջ, օրինակ՝ «Ժառանգությունը», «Երկիր ծիրանին»։ Կան կուսակցություններ, որոնք նոր են, ինչպես՝ «Ազգային օրակարգը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը», որոնք նախորդ իշխանությունների հետ նույնիսկ կապ էլ չունեն։ Բազմաբնույթ կուսակցություններ իրենց նեղ կուսակցական հնարավոր շահերը մի կողմ են դրել, միավորվել են նույն ձևաչափի մեջ, և իրենց ծառայությունն են առաջարկում Կառավարությանը»,- ընդգծեց Ավետիք Չալաբյանը։

Համատեղ հայտարարությամբ հանդես գալը և Կառավարությանը աջակցություն առաջարկելը, ըստ «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրի, իրենց պարտքն էր երկրի առաջ։

«Եթե Կառավարությունը մեր աջակցությունը չի ընդունում, նա այդ դեպքում համարում է, որ նման աջակցության կարիք չկա, իսկ մենք կարծում ենք, որ էդ աջակցության կարիքը կա, որովհետև մեր երկիրը գործում և ապրում է իր ուժերի գերլարման պայմաններում, որից հետևում է, որ ցանկացած ռեսուրս պետք է առավելագույնն օգտագործել։ Մենք մեր ռեսուրսները պատրաստ ենք տրամադրել պետությանը, եթե պետությունը էդ ռեսուրսների կարիքը չունի, ուրեմն նա ենթադրաբար իր համապատասխան հաշվարկներն ունի»,- հավելեց Ավետիք Չալաբյանը։

Հրատապ ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ. 14 կուսակցությունների հայտարարությունը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ