News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մոնտեվիդեոյում տեղի է ունեցել ավտոերթ՝ Արցախի ճանաչման եւ Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան դատապարտելու պահանջով:

Հայ համայնքի ներկայացուցիչները անցել են ավելի քան 30 թաղամասերով՝ ծածանելով դրոշներ եւ պաստառներ: Ցուցարարները երգել են Հայաստանի օրհներգը: Համայնքի ներկայացուցիչ Մելանի Դեմիրճյանն իր խոսքում նշել է. «Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են հարձակվել Հայաստանի եւ Արցախի, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության վրա, որի հետեւանքով կան հարյուրավոր վիրավորներ ու զոհեր՝ ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում»։ Նա նաեւ դատապարտել է Ադրբեջանի կողմից հումանիտար հրադադարի խախտումները։ «Այս գործողությունները վկայում են, որ նրանք ուզում են գնդակոծել հայ ժողովրդին եւ նորից գրավել մեր տարածքները։ Կկանգնեցնենք հայերի հերթական ցեղասպանությունը»։

Նրա խոսքով՝ Ուրուգվայը «օրինակելի երկիր է մարդու իրավունքների պաշտպանության հարցում»: Նա իշխանություններին կոչ է արել «ժամանակին գործել»: «Մենք պահանջում ենք վճռական դատապարտում եւ հարձակումներից հրաժարում եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ