News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ողջունում է հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագիրը (ՀՍԿՊ) երկարաձգելու Ռուսաստանի պատրաստակամությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Մենք գնահատում ենք միջուկային սպառազինությունների հսկողության հարցում առաջընթացի հասնելու Ռուսաստանի Դաշնության պատրաստակմությունը: ԱՄՆ-ն պատրաստ է հանդիպել համաձայնագրի վավերացումը ստորագրելու համար: Ակնկալում ենք, որ Ռուսաստանն իր դիվանագետներին կլիազորի դա անել»,-ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

«Ռուսաստանն առաջարկում է ՀՍԿՊ-ն երկարաձգել մեկ տարով, ընդ որում՝ պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին քաղաքական պարտավորություն ստանձնել այդ ժամանակահատվածում կողմերի ունեցած միջուկային մարտալիցքերի քանակությունը «սառեցնելու» շուրջ»,-նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։  

Անցած շաբաթ ԱՄՆ-ն մերժել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը երկարաձգելու մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել