News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 20-ը նշանակել է որպես խորհրդարանի կրկնակի ընտրությունների օր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 20-ը միաձայն հաստատել է որպես նոր ընտրությունների օր»,- հայտնել են գերատեսչությունում:
Նշվում է, որ նախապատրաստումը կսկսվի հոկտեմբերի 21-ին:

Ավելի վաղ հանրապետության վարչապետ Սադիր Ժպարովն հայտարարել էր, որ Ղրղըզստանում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան հունվարի 10-ին:

Հոկտեմբերի 4-ին հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր էին ճանաչվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ