News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 24
USD
512.31
EUR
608.83
RUB
6.75
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կիպրոսի, Հունաստանի եւ Եգիպտոսի միջեւ համագործակցությունն ուղղված է խաղաղության եւ կայունության ապահովմանը տարածաշրջանում` միջազգային իրավունքի հիման վրա: Այս մասին Նիկոսիայում կայացած եռակողմ գագաթնաժողովին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը` շեշտելով, որ այդ համագործակցությունն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ, փոխանցում է Kathimerini-ն:

Անաստասիադեսը նաեւ քննադատել է կիպրոսցի թուրքերի իշխանությունների կողմից վերջերս ընդունված որոշումը` 1974-ին թուրքական ներխուժումից հետո չեզոք տարածքում գտնվող նախկին լողափնյա Վարոշա քաղաքի մասամբ վերաբացման մասին:

«Թուրքիան թեժացնում է լարվածությունը մի շարք անօրինական գործողություններով»,- ասել է Անաստասիադիսը` կոչ անելով Անկարային հետեւել Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել