News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ խափանման միջոց կալանքը փոխելու համար փաստաբանական խումբն առաջարկելու է 100 միլիոն դրամ:

Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ այս ժամանակահատվածում ուսումնասիրվում է այն ֆինանսական շարժերը, որն իրականացրել է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը, ինչպես նաեւ նրանց հիմնադրամը: Գագիկ Ծառուկյանի թիմը կարծիք է հայտնել, որ գրավի չափը բավականին մեծ է:

Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 25-ին դատարանը որոշեց կալանավորել Գագիկ Ծառուկյանին:

Վերջինս մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, ինչպես նաեւ հարկեր թաքցնելու մեջ, սակայն Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում։ Այսօր դատական նիստի օրն է, եւ եթե այն կրկին չհետաձգվի, ապա պարզ կլինի՝ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի, թե կմնա կալանքի տակ։

Ամենայն հվանականությամբ, նա գրավի դիմաց ազատ կարձակվի։ Հիշեցնենք նաեւ, որ նախորդ անգամ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմից դատարանը հավելյալ փաստաթղթեր էր պահանջել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ