News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ նոյեմբերի 3-ի առաջիկա ընտրություններում վերընտրվելու դեպքում երկիրը չի մասնակցելու արտասահմանում «բացարձակապես խելահեղ» պատերազմներին եւ աշխարհում քաղաքականություն է վարելու ուժի դիրքերից։ Թրամփն այս հայտարարությունը կատարել է Հյուսիսային Կարոլինա նահանգում Գասթոնիա քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Մենք հարվածներ կհասցնենք մեր քաղաքներին սպառնացող ահաբեկիչներին եւ թույլ չենք տա, որ Ամերիկան մասնակցի արտասահմանում այդ տարօրինակ, բացարձակապես խելահեղ պատերազմներին,- ասել է նա։ - Մենք պահպանելու ենք Ամերիկայի անհամեմատելի ռազմական հզորությունը եւ խաղաղություն ենք երաշխավորելու ուժի միջոցով, եւ հենց դա ենք հիմա անում»։

Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն ունի «աշխարհում մեծագույն» ռազմական տեխնիկան։ «Ռուսաստանը եւ Չինաստանը, Հյուսիսային Կորեան, աշխարհում ոչ մեկը չունի այնպիսի սպառազինություն, ինչպիսին մենք,- հայտարարել է նա։ - Հրթիռներ, տանկեր, սուզանավեր, նավեր, կործանիչներ՝ դրանք հոյակապ են ու աշխարհում լավագույնը, գերձայնային հրթիռներ, որոնք ձայնից 7 անգամ ավելի արագ են թռչում, շատ արագ։ Դրանից բացի, մենք վերազինել ենք մեր միջուկային ուժերը, եւ մնում է հուսալ, որ ստիպված չենք լինի կիրառելու դրանցից ոչ մի բան»։

«Պատճառը, որ այդ զենքը կարող է չկիրառվել, այն է, որ մենք այդ զենքն ունենք, իսկ եթե այն չունենայինք, մեզ մոտ շատ լուրջ խնդիրներ կծագեին»,- հավելել է Թրամփը։

Եզրափակելով ԱՄՆ նախագահն ասել է․ «Ընտրություններում հանրապետականների օգտին տրված քվեն քվե է բոլոր ամերիկացիների անվտանգության, արժանի աշխատատեղերի ստեղծման եւ անսահման ապագային օգտին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ