News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկի վիճակը լավանում է, Երեւանից Մոսկվա տեղափոխվելու համար հակացուցումներ չկան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կոտենոկը դեռ չի կարող տեղափոխվել Մոսկվա: Նա անհրաժեշտ է համարել տեղում ավարտին հասցնել բոլոր բժշկական եւ վերականգնողական պրոցեդուրաները:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ երկու անգամ հրթիռակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որի հետեւանքով վիրավորվել եւ մարմնական վնասվածքներ են ստացել ռուս լրագրողներ Յուրի Կոտենոկը, Լեւոն Արզանովը եւ նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բադալյանը, որոնք ժամանել էին դեպքի վայր օրվա առաջին կեսին նույն այդ եկեղեցու հրետակոծության հետեւանքները լուսաբանելու համար: Արզանովը եւ Բադալյանն ավելի ուշ տեղափոխվել էին Ռուսաստան, Կոտենոկի բուժումը շարունակվել էր Երեւանում: Հոկտեմբերի 10-ին հաղորդվել էր, որ լրագրողը դուրս է եկել կոմայից եւ անջատվել է արհեստական շնչառության սարքից ու սկսել խոսել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը չի քննարկել Բերձորի հարցը՝ խիստ վտանգի տակ դնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ Տիգրան Աբրահամյան
Վերջը կոլխոզում ժիվոյ մարդ կա՞, Քաշաթաղցիներին ինչ-որ մեկը մարդավարի կասի՞, թե այդ մարդիկ ինչ անեն...
Մենք չենք ընդունում հող հանձնող, հող ծախող իշխանություններին. ակցիա ԱԺ-ի մոտ
Նշենք, որ ակցիան վերահսկում են մեծ թվով ոստիկաններ…
Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ռազմաքաղաքական ուժերի հաշվեկշիռը մեր օգտին չէ․ Չալաբյան
Արցախի ազատագրման եւ ապագա ազատ գոյության տեսանկյունից, այս բանաձեւը առաջինն է իր ձեւի մեջ...
ՌԴ ԱԻՆ-ը գնահատել է Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու եւ Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասը
Ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2.6 հազար օբյեկտ...
«Հրապարակ». Ինչո՞ւ Վիտալի Բալասանյանին թույլ չտվեցին ստանձնել Շուշիի պաշտպանության հրամանատարությունը
Ռազմական գործիչ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ թշնամին Հադրութից չէր կարող դիմադրության դեպքում հասնել Շուշի...
Խորին երախտագիտություն ենք հայտնում սենատորներին՝ այս պատմական որոշման ընդունման համար. Արայիկ Հարությունյան
Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից եւ կարգավիճակի հարցը քննարկելու Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո…