News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերին ռոդիումի գինը գերազանցել է 14.6 հազար դոլարը մեկ ունցիայի դիմաց, ինչը ռեկորդային է, հաղորդում է Ինտերֆաքս-ը՝ հղում անելով Trading Economics-ին:

Դա պայմանավորված է ավտոմոբիլային ոլորտի կողմից այդ մետաղի նկատմամբ պահպանվող պահանջարկով Եվրոպայում եւ Ասիայում մթնոլորտում արտանետումների ստանդարտների խստացման պատճառով: Ռոդիումը կիրառվում է կատալիզատորներում, այդ թվում՝ մեքենաների արտանետվող գազերի չեզոքացնող ֆիլտրերում:

Բացի այդ, ՀԱՀ-ում մետաղի արտադրությունը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով կնվազի ավելի քան 20 տոկոսով 2020 թվականին՝ համաձայն փորձագետների կանխատեսումների: Այդ երկրում արդյունահանվում է աշխարհում այդ մետաղի շուրջ 80 տոկոսը:

Ռոդիումի առաջարկը սահմանափակվել է նաեւ այդ պատճառով, որ մեղաղը ստանում են որպես երկրորդական եւ կողմնակի ապրանք պլատին, պալադիում եւ ոսկի արտադրելու դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ