News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համաշխարհային ասպարեզում Միացյալ Նահանգների առանցքային հակառակորդը Չինաստանն է: Այսպիսի կարծիք է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ո՞վ է մեր ամենամեծ արտաքին թշնամին»,- ամերիկացի առաջնորդին հարցրել է հեռուստաընկերության թղթակից Լեսլի Սթոլը: «Ես կասեի՝ Չինաստանը: Նա հակառակորդ է, մրցակից եւ շատ առումներով՝ թշնամի»,- պատասխանել է Թրամփը:

Հարցազրույցը ձայնագրվել է երեքշաբթի օրը՝ Սպիտակ տանը: CBS-ը նախատեսում է այն ամբողջությամբ հեռարձակել կիրակի օրը: Սակայն Թրամփը հինգշաբթի օրը իր Facebook-ում տեղադրել է զրույցի չմշակված տեսագրությունը՝ որպես Սթոլի պահվածքի դեմ բողոքի նշան: ԱՄՆ վարչակազմի ղեկավարի տեսանկյունից` հարցազրույց վերցնողը, ով ամերիկյան լրագրության վետերան է, գործել է անընդունելի, քանի որ անընդհատ ընդհատել է իրեն, կանխակալ է տրամադրված եղել եւ ոչ օբյեկտիվ գնահատականներ է տվել իր որոշ ասածներին: Թրամփն այս զրույցի նկարահանումը ժամանակից շուտ է ավարտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ