News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը ողջունել են Հայաստանում համաներում հայտարարելու ԱԺ որոշումը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունից, համազեկուցողները նշել են, որ համաներումը կհանգեցնի 2008-ի մարտյան դեպքերի հետ կապված անազատության մեջ հայտնված բոլոր անձանց ազատ արձակմանը:

«Այդ մարդկանց ազատ արձակումը եւ 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննության վերսկսումը կվերացնի վերջին խոչընդոտները քաղաքական մթնոլորտը նորմալացնելու ճանապարհին եւ կբացի կառուցողական երկխոսության դուռը իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: Դա շատ դրական զարգացում է Հայաստանի համար»,- ասված է Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարության մեջ:

Նրանք նաեւ նշել են, որ ոգեւորված են Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններից, որտեղ նա հստակ նշել է, որ պատրաստ է երկխոսության:

«Այդ դրական զարգացումները, իշխանությունների եւ ընդդիմության կառուցողական վերաբերմունքը ժողովրդավարության զարգացման եւ երկրում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը բարելավելու գործում, հույս ունենք, որ կհաստատվեն իսկական ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ 2012-ին: Մենք հետայսու եւս ջանքեր կներդնենք եւ կշարունակենք համագործակցությունը բոլոր քաղաքական ուժերի հետ, որպեսզի դա կյանքի կոչվի:

Ջոն Պրեսկոտն ու Ալեքս Ֆիշերը մտադիր են Հայաստան այցելել այս ամռանը, նախապատրաստելու համար զեկույց` Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ: Զեկույցը ԵԽԽՎ-ին կներկայացվի հոկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ