News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Արցախը դարձել է կովկասյան Սպարտան, բայց պետք է ամեն ինչ անել, որ արցախահայությունը չարժանանա 300 սպարտանցիների ճակատագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Կովկասյան Սպարտան․ Արցախի անկախությունը՝ գերխնդիր

Արցախը դարձել է կովկասյան Սպարտան, բայց պետք է ամեն ինչ անել, որ արցախահայությունը չարժանանա 300 սպարտանցիների ճակատագրին։ Մեզ բարոյական հաղթանակ պետք չէ։ Մեզ ապրող հերոսներ են պետք։

Մեզ իրակա՛ն հաղթանակ է պետք՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում։

Մեր բանակը ռազմի դաշտում իր կյանքի գնով է նվաճում անկախության ու ազատ ապրելու իրավունքը՝ պայքարելով թուրք–ադրբեջանական զույգի դեմ (վարձկան ահաբեկիչներին չհաշված)։

Ուժերն անհավասար են, բայց մեր մոտիվացիան բարձր է։ Այդ մոտիվացիայի հաշվին են մերոնք թշնամուն հետ շպրտում Բերձորի հատվածում, Հադրութի շրջանում, Աղդամի ուղղությամբ ու Արցախի հյուսիսում։

Թուրքերն ուզում են նվաճել տարածք, իսկ մենք՝ ազատ ու անկախ ապրել Արցախի Հանրապետությունում։ Մեր զորքը ստիպում է աշխարհին տեսնել այս ամենն ու հաշվի նստել արցախահայության իրավունքների հետ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցնելով 1915 եւ 1988 թվականներին տեղի ունեցածները, փաստացի հիմնավորեց, թե ինչու արցախահայությունը չի կարող լինել Բաքվի կառավարման ներքո։ Պուտինը հիմնավորում էր, որ էթնիկ հողի վրա կարող է հումանիտար ճգնաժամ առաջանալ։

Պուտինն իր վալդայյան ելույթում կոչ արեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ–ին ու Ֆրանսիային, ակտիվանալ, այլապես նրանց դերակատարումը հարավային Կովկասում կզրոյանա՝ թուրքական գործոնի ավելացման հաշվին։ Պուտինի ասածն այն էր, որ եթե Արեւմուտքը համակերպվելու է արցախահայության հումանիտար ճգնաժամի հետ, ապա ինքը դա թույլ չի տալու՝ ստիպված լինելով տարածաշրջանային հարցերը (ներառյալ՝ Վրաստանը) քննարկել Էրդողանի հետ։

Դատելով ամենից՝ Թրամփն ու Մակրոնը, տարբեր հաշվարկներից ելնելով, որոշեցին շարժվել տեղից։ Ֆրանսիան դիվանագիտական պատերազմի մեջ մտավ Թուրքիայի հետ՝ իր դեսպանին հետ կանչելով այդ երկրից խորհրդակցության համար։

Ինչ մնում է ԱՄՆ–ին, ապա լուր հայտնվեց այն մասին, որ Սիրիայում ամերիկյան օդուժը հրթիռակոծել է թուրքամետ ուժերին։ Դրանից առաջ նույն բանն ավելի մեծ մասշտաբներով արել էին ռուսական ռազմատիեզերական ուժերը՝ թուլացնելով Թուրքիայի դիրքերը եւ ոչնչացնելով ահաբեկիչների օջախները։

Ուշագրավ է, որ ԱՄՆ–ը իր քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում ու Ադրբեջանում հնարավոր ահաբեկչական վտանգի մասին ու կոչ արել զգոն լինել։ Իսկ դա նշանակում է, որ Արցախում ռուսական այնպիսի միջամտություն կարող է լինել, որը թուրք–ադրբեջանական զույգի սրտով չի լինելու։

Ի դեպ, Իրանն աղմկոտ լռություն է պահպանում այս թեմայով, ինչը նշանակում է, որ կովկասյան Սպարտան փրկելու հարցում մենք կարող ենք ականատես լինել աննախադեպ միջազգային կոալիցիայի՝ Ռուսաստան, կոլեկտիվ Արեւմուտք՝ ԱՄՆ–ի գլխավորությամբ ու Ֆրանսիայի ակտիվ դիվանագիտական աջակցությամբ, Իրան։

Թե ինչ կունենանք «գետնի վրա», կերեւա շատ մոտ ապագայում։ Ինչ էլ լինի՝ մեկ բան մեզ համար քննարկման առարկա չի կարող լինել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ։ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մեր գերխնդիրն է։ Մենք կճեղքենք պատնեշը եւ մենք կհաղթենք։

Կարեւորն այս պահին թշնամուն զինադադար պարտադրելն ու արյունահեղությունը կանգնեցնելն է։ Մնացածը լուծվելիք հարցեր են ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում»։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ