News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 03
USD
509.14
EUR
613.77
RUB
6.73
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարզ հասկացրել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում մտադիր է շարունակել հետախուզական աշխատանքները Հունաստանի տարածքում, Աթենքը պնդում է, որ Թուրքիայի հանդեպ զենքի մատակարարման էմբարգո սահմանվի, գրում է Kathimerini-ն:

Ի պատասխան Էգեյան ծովում եւ Միջերկրական ծովի արեւելքում Անկարայի սրմանը՝ Աթենքը վճռականորեն ընդգծել է, որ Եվրամիության երկրների համար անընդունելի է շարունակել զենքի արտահանումը Թուրքիա, քանի որ դա սպառնալիք է ստեղծում անդամ պետության համար:

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն արդեն պնդել է Հունաստանի ԵՄ գործընկերների կողմից Թուրքիայի հանդեպ զենքի էմբարգո կիրառելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ անձամբ այդ հարցը բարձրացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Խայկո Մաասի հետ հանդիպմանը: Այս մասին հայտարարել է նաեւ արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը` Գերմանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի իր գործընկերներին ուղղված նամակում:

Հունաստանի եվրոպացի գործընկերներից շատերի կողմից Թուրքիային ցուցաբերվող օգնության ամենակարեւոր գործոնը ոչ միայն սարքավորումներն են, այլեւ առավել կարեւոր այն նոու-հաուն, որը Անկարային հնարավորություն է տվել արագ զարգացնել եւ ընդլայնել իր ներքին պաշտպանական արդյունաբերությունը, այդ թվում` անօդաչու սպառազինության ոլորտում:

Միցոտակիսը հատուկ նշել է Բեռլինի կողմից Անկարային տրամադրված նոու-հաուն՝ գերմանական նախագծով Type 214 սուզանավի եւ անաէրոբ ուժային կայանների (AIP) համակարգերի համար: Նմանատիպ համագործակցություն է Բեռլինի եւ Անկարայի միջեւ Leopard (2A4) լցանավի համալիր ծրագրի արտադրության հարցում: Բեռլինը զգալի տեխնոլոգիական աջակցություն է ցուցաբերում նաեւ Կորկուտ միջին հեռահարության զենիթային համակարգի (Rheinmetall տիպ), ինչպես նաեւ PorSav հրթիռների արտադրության հարցում:

Բացի այդ, բանակցություններ են տարվում հայրենական «Ալթայ» տանկի շարժիչի հետ կապված նոու-հաուի շուրջ: Գերմանիան շարժիչներ է մատակարարել Թուրքիայի ռազմածովային ուժերի ազգային կորվետի, ինչպես նաեւ, այսպես կոչված, ազգային ֆրեգատի (MilGem) համար, եւ Ֆրանսիայի ու Իսպանիայի հետ միասին նաեւ տրամադրել է A-400 տրանսպորտային ինքնաթիռների նոու-հաու:

Իտալիան զգալի նոու-հաու է տրամադրել` մատակարարելով T-129 ATAK (A-129-ի կրկնօրինակը) հարվածային ուղղաթիռներ եւ Gokturk լրտես-արբանյակներ: Իսպանիան տրամադրել է Anadolu ուղղաթիռի նոու-հաու եւ Անկարային վաճառել է CN-235, որը իտալական արտադրության ATR-72-ի հետ միասին թույլ է տալիս թուրքական օդուժին վերահսկել Էգեյան ծովը եւ Միջերկրական ծովի արեւելյան մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ