News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնին ուղղված Անկարայի հարձակումները։

«Մենք համերաշխ ենք մեր ֆրանսիացի բարեկամների հետ։ Ֆրանսիային ուղղված Թուրքիայի վերջին մեկնաբանությունները բացարձակապես անընդունելի են։ Անհրաժեշտ է հարգալից դիվանագիտական երկխոսություն։

Մենք միշտ միասին հարգանքով պաշտպանելու ենք խոսքի ազատությունը»,- նշել է նա «Թվիթերում»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին «հիվանդ» էր անվանել եւ խորհուրդ տվել «հոգեկան վիճակի հետազոտություն անցնել»։ Ի պատասխան՝ Ֆրանսիան Անկարայից իր դեսպանին հետ էր կանչել խորհրդակցության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ