News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 28
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նոյեմբերին անցկացվող համընդհանուր ընտրություններում վաղաժամ քվեարկել է ԱՄՆ ավելի քան 70 մլն քաղաքացի։ Համապատասխան հաշվարկը հրւապարակվել է Ֆլորիդա նահանգի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մաքդոնալդի ստեղծած United States Elections Project պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պորտալի տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է արդեն 70 032 485 մարդ։ Այսպիսով՝ նրանց թիվն անցել է 2016 թվականի համընդհանուր ընտրություններին մասնակցած ընտրողների ընդհանուր թվաքանակի կեսից։ Այդ ժամանակ վաղաժամ քվեարկել եւ ընտրությունների անցկացման օրը տեղամասեր էր եկել 138,8 մլն մարդ։ ԱՄՆ-ում ձայնի իրավունք ունի մոտ 240 մլն մարդ։

Ընտրողների թվով առաջատար նահանգը, որտեղ ընտրություններում իրենց ձայնը վաղաժամ են տվել, Տեխասն է, որտեղ քվեարկել է արդեն 7 802 505 ամերիկացի։ Հաջորդում են Կալիֆոռնիա (7 402 302), Ֆլորիդա (6 440 993) եւ Հյուսիսային Կարոլինա (3 411 850) նահանգները։ Իրենց ընտրությունը վաղաժամ կատարողների թիվը 1 միլիոնից անցնում է նվազագույնը 19 նահանգներում, այդ թվում՝ Ջորջիայում, Վիրջինիայում, Իլինոյսում, Օհայոյում, Փենսիլվանիայում, Նյու Ջերսիում, Վաշինգտոնում, Մասաչուսեթսում, Նյու Յորքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել