News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կանադայի Օնտարիո նահանգի օրենսդիր մարմնի հնդիկ պատգամավոր Գուրաթան Սինխը դատապարտել է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կասետային ռումբի կիրառումը: Սինխը խորհրդարանում իր ելույթում անհրաժեշտ է համարել անմիջապես վերջ տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա Twitter-ի իր էջում հրապարակել է ելույթի տեսագրությունը:

«Հենց հիմա աշխարհը հետևում է մարդու իրավունքների ոլորտում ծավալվող ճգնաժամին։ Մարդիկ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությամբ, որը նաև հայտնի է որպես Արցախ, և նրա ավերիչ հետևանքներով ՝ մարդկանց մահով, ցավով, տառապանքով։ Մենք պետք է անհապաղ վերջ տանք այդ հակամարտությանը։ Լեռնային Ղարաբաղից դաժան տեղեկություններ են ստացվում բռնության, դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումների, խաղաղ բնակիչների վիրավորումների ու սպանությունների մասին։ Միջազգային կազմակերպությունները, նույնիսկ, հայտնել են Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի օգտագործման մասին։ Ադրբեջանի կողմից այդ ռումբերի կիրառումը սարսափ է առաջացնում»,- ասել է խորհրդարանականը:

Նա նշել է, որ խաղաղ բնակչության նկատմամբ կասետային ռումբի կիրառումը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ