News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բրիտանացի խորհրդարանականները եւս մեկ փորձ են ձեռնարկել կառավարությանը ստիպելու արձագանքել այն բազմաթիվ տեղեկություններին, որ Ռուսաստանը կարող էր միջամտել երկրի ներքին քաղաքականությանը։ Պատգամավորներն այս անգամ դիմել են դատարան, որը պետք է որոշի՝ Բորիս Ջոնսոնի կառավարությունն արդյոք օրինականորե՞ն է որոշում ընդունել բրիտանական ընտրությունների վրա ազդելու Ռուսաստանի, իբր տեղ գտած, փորձերի հետաքննություն չնախաձեռնելու մասին, փոխանցում է BBC-ն։ 

Վեց խորհրդարանականներ՝ Լորդերի պալատի անդամ Փոլ Սթրասբուրգերը, Լեյբորիստական կուսակցության պատգամավորներ Բեն Բրեդշոուն եւ Քրիս Բրայանթը, Կանաչների կուսակցության անդամ Քերոլին Լուկասը, Շոտլանդական ազգային կուսակցությունից Համայնքների պալատի անդամ Ալին Սմիթը եւ բարոնուհի Փեյշենս Ջեյն Ուիթկրոֆթը հայց են ներկայացրել կառավարության դեմ՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի  գլխավորությամբ։ Նրանք ցանկանում են պարզել, թե ինչո՞ւ է կառավարությունը «անգործություն դրսեւորել ռուսական միջամտության հարցում»։

Հայցում նշված է, որ խորհրդարանականները կառավարության անգործությունը գնահատում են որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում։ Կոնվենցիային կից արձանագրության հոդվածներից մեկը նախատեսում է «ազատ ընտրությունների անցկացում այն պայմաններում, որոնք ապահովում են ժողովրդի ազատ կամարտահայտումը»։ Այս դրույթը չէր կարող պահպանվել Ռուսաստանի կողմից արշավի պատճառով, որին բրիտանական իշխանությունները չեն կարողացել դիմակայել, կարծում են հայցվորները։

Նրանք վստահ են, որ հայցը կարող է կառավարությանը դրդել սկսելու Մոսկվայի գործողությունների անկախ հետաքննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ