News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 28
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եկեղեցում երեք մարդու սպանությունից հետո զինվորների թիվը բնակավայրերում կհասցնի 7000-ի, հայտնում է AP-ը:

Զինվորականներին 3000-ից մինչեւ 7000-ի ավելացնելու մասին Մակրոնի հայտարարությունը արվել է մի քանի ժամ անց այն բանից, երբ միջերկրածովյան քաղաքի Նոտր Դամ եկեղեցում ահաբեկչության հետեւանքով սպանվել էին երկու կին եւ մեկ տղամարդ։

Սա վերջին երկու ամսվա ընթացքում Ֆրանսիայում երրորդ հարձակումն է, որը իշխանությունները վերագրում են մահմեդական ծայրահեղականներին, ներառյալ՝ ուսուցչի գլխատումը: Դեպքերը տեղի են ունեցել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների կապակցությամբ վրդովմունքի ֆոնին, որոնք վերատպել է Charlie Hebdo երգիծական թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել