News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Բեռլինում մոմե արձանների Մադամ Տյուսոյի թանգարանը աղբամանն է նետել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձանը նախքան Նահանգներում նախագահական ընտրությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Stern պարբերականին:

Փոփոխությունը տեղի է ունեցել ուրբաթ, ավելի վաղ Թրամփի արձանը ցուցահանդեսում տեղ էր զբաղեցնում ԱՄՆ մյուս նախագահների՝ Ռոնալդ Ռեյգանի եւ Բարաք Օբամայի կողքին: Այժմ այն տեղադրված է աղբամանի կրկնօրինակում, որում տեղադրված են խորհրդանշական «աղբի տոպրակները»: Աղբամանի վրա գրված է. Dump Trump, make America great again, իսկ առանձին ցուցանակների վրա նշված է «Դուք հեռացված եք»:

«Այսօր ակցիան ունի խորհրդանշական բնույթ ԱՄՆ-ում ընտրությունների կապակցությամբ: Մենք՝ Բեռլինում Մադամ Տյուսո թանգարանը, ցանկացել ենք արդեն նախապես ազատվել Թրամփի մոմե արձանից»,-թանգարանի պաշտոնական ներկայացուցչին մեջբերում է Stern-ը:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Մրցարշավում Հանրապետական կուսակցությունից կմասնակցի երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Դեմոկրատականից՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ