News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 28
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կառավարությունը որեւէ առնչություն չունի փարիզյան Charlie Hebdo ամսագրում 2015թ․ տպագրված Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հետ: Այս մասին շաբաթ օրը հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կատարական Al Jazeera հեռուստակայանին տված հարցազրույցում, որից հատվածներ են բերվել նրա կայքում:

«Այդ նկարները տպագրվել են անկախ հրատարակչության կողմից, որը կապ չունի Ֆրանսիայի կառավարության հետ»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում հեռուստաընկերությունը: «Ֆրանսիայի իշխանությունները ոչ մի կապ չունեն սրա հետ, սա կառավարական նախագիծ չէ»:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ինքը ըմբռնումով է վերաբերվում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների կապակցությամբ մահմեդական հասարակության զայրույթին: Միեւնույն ժամանակ, ըստ Մակրոնի, իսլամական աշխարհում հակաֆրանսիական բողոքի ցույցերը պայմանավորված են երկու շաբաթ առաջ Փարիզի Կոնֆլան-Սենտ-Օնորին արվարձանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո արված հայտարարության սխալ մեկնաբանությամբ, որտեղ հոկտեմբերի 16-ին 18-ամյա ահաբեկիչը սպանել էր դպրոցի ուսուցչուհուն, որը աշակերտներին ցույց էր տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մարդիկ հասկացան, թե ես աջակցում եմ այս նկարներին, բայց դա այդպես չէ»,- նշել է Մակրոնը: Դեպքից հետո նախագահ Մակրոնը նախազգուշացրել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները պայքար են սկսելու «արմատական գաղափարախոսության եւ նրանց ստեղծած ասոցիացիաների» կողմնակիցների դեմ: Իր հարցազրույցում Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ ծայրահեղական ուժերը «աղավաղում են իսլամը, իսկ դրանից առաջին հերթին տուժում են հենց մահմեդականները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել