News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը հստակեցրել է նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականությունը խստացնելու ծրագիրը, որը կտրուկ տարբերվում է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի դիրքորոշումից, հայտնում է NBC-ն:

Հեռուստաալիքին տված կես ժամանոց հարցազրույցի ընթացքում Միլլերը կարեւորել է Դոնալդ Թրամփի քաղաքական օրակարգի չորս հիմնական գերակայությունները՝ ապաստան տրամադրելու դրական պատասխանների սահմանափակում, «ապաստարան-քաղաքների» պատժում եւ օրենքից դուրս հայտարարում, վիզա հայցողների համար, այսպես կոչված, ճանապարհորդության արգելում՝ խստացնելով ստուգումները եւ չեղարկել նորերը: աշխատանքային վիզաների նոր սահմանափակումների չեղարկում»:

Ըստ նրա՝ վերը նշված մտադրությունների նպատակը «Միացյալ Նահանգներ մուտք գործելու ստանդարտի բարձրացումն ու կատարելագործումն է»:

Այս ծրագրերից ոմանք օրենսդրական իրականացման կարիք ունեն, մյուսները կարող են իրականացվել այն գործադիր գործողության միջոցով, որի վրա հույս է դրել Թրամփի վարչակազմը՝ ներգաղթի հիմնական օրենքի բացակայության պայմաններում:

«Շատ դեպքերում, այդ խնդիրների լուծումը եւ մեր ներգաղթի ծրագրերի որոշ ողջամտության վերականգնումը կներառեն կարգավորող բարեփոխումներ: Մեծ լիազորություններ են փոխանցվել Կոնգրեսին... Եվ դա ընդգծում է ընտրության խորությունը, որի առաջ կանգնած է ամերիկացի ժողովուրդը»,- ասել է Թրամփի ավագ խորհրդականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ