News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ՆԳՆ-ն ճգնաժամային շտաբ կբացի Լիոնում հունական եկեղեցու մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո, Twitter-ի իր էջում հայտնել է գերատեսչության ղեկավար Ջերալդ Դարմանենը:

«Ես վերադառնում եմ Փարիզ եւ բացում եմ ճգնաժամային վարչություն՝ հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ միասին»,- գրել է նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրաձգություն է տեղի ունեցել Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող հունական եկեղեցու մոտ, ինչի հետեւանքով վիրավորվել է ուղղափառ քահանան, նրան պատգարակով դուրս են բերել դեպքի վայրից: Այս պահին հարձակվողը փախուստի մեջ է, իրավապահ մարմինները տեղում աշխատում են, հաղորդում է Gazeta-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ