News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի որոշ ընտրողներ փորձել են երկու անգամ քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ դիմելով իրենց արտաքին տեսքը փոխելու աներեւակայելի եղանակի՝ սափրելով գլուխները: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է NBC հեռուստաալիքը:

ԱՄՆ-ի ոչ բոլոր նահանգներում են քվեարկելիս ընտրողներից անձը հաստատող փաստաթղթեր պահանջվում: Ընտրատեղամասերի աշխատակիցներից ոմանք սահմանափակվում են քվեարկության ընթացքում ստորագրությունների ստուգմամբ:

Ոստիկանությունն ու ընտրատեղամասերի աշխատակիցները ենթադրում են, որ Նյու Յորքի մի խումբ ընտրողներ փորձել են կրկնակի լրացնել քվեաթերթիկը՝ սափրած գլխով վերադառնալով ընտրատեղամաս, հայտնում է NBC-ն: Նյու Յորքի ընտրական հանձնաժողովը հաստատել է կասկածելի գործունեությունը վաղ քվեարկության տեղամասերից մեկում: Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Նախկինում նման դեպքի մասին հայտնել էր New York Post-ը: Հրապարակման համաձայն, Բրոնքսի եկեղեցիներից մեկում տեղակայված ընտրատեղամասի աշխատակիցը ճանաչել է նրանց, ովքեր փորձել են կրկին քվեարկել, եւ կանխել է խախտումը: Մազերը սափրած քաղաքացիները փորձել են փախչել, բայց ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը հետապնդել է նրանց, գրել մեքենայի համարները եւ դեպքի մասին հայտնել ոստիկանությանը, հայտնում է թերթը:

ԱՄՆ-ում, ըստ Ֆլորիդայի պետական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մաքդոնալդի ստեղծած ընտրությունների նախագծի, ավելի քան 89,5 միլիոն մարդ արդեն քվեարկել է վաղաժամ, այդ թվում` փոստով: Կալիֆոռնիան դարձել է վաղաժամ ընտրողների թվով առաջատար նահանգը, որտեղ քվեարկել է 9 763 859 ամերիկացի: Տեխասում նրանց թիվը 9 669 246 է, որին հաջորդում են Ֆլորիդան (8,29 միլիոն) եւ Հյուսիսային Կառոլինան (4,34 միլիոն):

Նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ ընդհանուր ընտրություններում կընտրվեն նախագահ եւ փոխնախագահ, 35 սենատորներ, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների եւ տարածքների 13 նահանգապետեր եւ տեղական ինքնակառավարման մարմիններ: Հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը պայքարում են նախագահի պաշտոնի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ