News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի դատախազությունը Լիոնում հունական տաճարի ուղղափառ հոգեւորականի վրա հարձակման կապակցությամբ կուսումնասիրի հնարավոր անձնական կոնֆլիկտի վարկածը հանցագործի եւ տուժածի միջեւ: Այդ մասին կիրակի հաղորդել է BFM հեռուստաալիքը:

Նրա տեղեկություններով՝ քննիչները դիտարկում են այդ վարկածը այն կապակցությամբ, որ հոգեւորականը հարձակման պահին չի եղել եկեղեցու ծառայողին բնորոշ հանդերձանքով: Բացի այդ, այդ ժամանակ տաճարում որեւէ կրոնական արարողություն չի անցկացվել:

Այդուհանդերձ, ինչպես հայտնել է Լիոնի դատախազ Նիկոլյա Ժակեն, ներկայում որեւէ վարկած չի բացառվում: Նրա խոսքով՝ հետաքննիչները գտնվում են հանրապետության դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանման հետ շփման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լիոնում հունական եկեղեցու 52-ամյա հոգեւորականի վրա հարձակումը կատարվել է շաբաթ երեկոյան, երբ նա փակում էր տաճարի դռները: Հանցագործը երկու անգամ կրակել է իր զոհի ուղղությամբ: Տուժածը հոսպիտալացվել է ծանր վիճակով, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մի քանի ժամ անց քաղաքապետարանում աղբյուրները հայտնել են, որ իրավապահները բերման են ենթարկել մահափորձի կասկածյալին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ