News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց են բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիներ, որոնք պահանջում են ուշադրություն դարձնել թուրք-ադրբեջանական հանցագործություններին։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ թուրք ղեկավարներն ամեն հայ զինվորի գլխի համար ահաբեկիչներին հավելյալ 100 դոլար են խոստացել, իսկ Եվրոպայում գլխատված մեկ անձի համար ամբողջ աշխարհը ցավակցական ուղերձներ է հղել։

Նրանք նշում են, որ այսօր պատերազմական հանցագործություն են իրականացնում Թուրքիան եւ Ադրբեջանը՝ ֆոսֆորային քիմիկան զենք են կիրառում հայերի նկատմամբ. «Իսկ ՄԱԿ-ի երեւանյան  գրասենյակի ներկայացուցիչը նյութը դնում է իր Ֆեյսբուքյան էջում՝ այն էլ փակ, մի քանի ընկերների համար: Դա դարի խայտառակաությունն է, ես ասում եմ՝ ամոթ, որ մեր հողում գտնվելով՝ աչք եք փակում մեր խնդրի վրա»։

Ակցիայի մասնակիցներից մեկը շեշտեց, որ այս կառույցին չի ներվելու հայ զինվորների մահը. «Այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Մենք պահանջում ենք, որ նա արձանագրի Արցախում կատարված բոլոր  պատերազմական հանցագործությունները: Մենք մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչեւ դեսպանը իմանա, որ իր առաքելությունը սահմանված կարգով խնդիրն արձանագրելն է եւ ՄԱԿ-ի ասամբլեային տեղեկացնելը»։

Ակցիայի մասնակիցներից մեկն անդրադարձավ թշնամու կողմից հայերի դիակներն անարգելուն, խոշտանգելուն, որը պատերազմական հանցագործութուն է, եւ , ըստ մասնակցի՝ ՄԱԿ-ի լռությունը եւս մեկ զոհի պատճառ է. «Այս կառույցին չի ներվելու մեր զինվորների մահը, այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Մենք պահանջում ենք, որ նա արձանագրի Արցախում կատարված բոլոր  պատերազմական հանցագործությունները: Մենք մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչեւ դեսպանը իմանա, որ իր առաքելությունը սահմանված կարգով խնդիրն արձանագրելն է եւ ՄԱԿ-ի ասամբլեային տեղեկացնելը»:

Ակցիայի մասնակիցները որոշեցին փակել ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, մինչեւ գրասենյակի ղեկավարը՝ Շամբի Շարփը, չհանդիպի իրենց հետ:

Այնուհետեւ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կանգնեցված կառույցի դրոշը ակցիայի մասնակիցները ձողերով իջեցրին եւ պոկեցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ