News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը մտադիր է բացառել ռասա հասկացությունը Գլխավոր օրենքից: Կառավարության անդամները համաձայն են, որ մարդկությունը տարբերվող ռասաներ չունի, Augsburger Allgemeine պարբերականը մեջբերում է ԳԴՀ արդարադատության նախարար Քրիստին Լամբրեխտի խոսքերը:

Տերմինը կհանվի եւ ռասիզմից պաշտպանության համար նոր ձեւակերպում կգտնվի, ընդգծել է Լամբրեխտը: Հիմնական օրենքը պետք է պաշտպանի ռասիզմից` առանց ռասան նշելու, ընդ որում, խտրականության զոհերը չպետք է այս փոփոխությունը որպես իրավիճակի վատթարացում ընկալեն, ասել է նախարարը, փոխանցում է DW-ն:

Ռասայի գաղափարը Սահմանադրության մեջ ներառվել է 1949 թվականին, քանի որ այն կազմողները նպատակ ունեին հստակորեն հեռու մնալ նացիստների ռասայական գաղափարախոսությունից, նշել է նախարարը: Սակայն ժամանակակից տեսանկյունից այս տերմինի օգտագործումը կարող է թյուրիմացությունների պատճառ դառնալ, ուստի արդարացիորեն քննադատվում է, հավելել է նա: Նախարարի խոսքով` այսօր այնտեղ, որտեղ մարդիկ խոսում են տարբեր ռասաների մասին, վերածնվում են նախեւառաջ «նախապաշարմունքները եւ ռասիստական ​​քարոզչությունը»:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի երրորդ հոդվածն իր ներկայիս խմբագրությամբ այդ թվում պնդում է. «Ոչ ոքի չի կարող վնաս հասցվել կամ նախապատվություն տրվել` ելնելով սեռից, ծագումից, ռասայից, լեզվից, հայրենիքից եւ ծննդյան վայրից, կրոնից, կրոնական կամ քաղաքական հայացքներից»:

«Միություն-90/Կանաչներ» կուսակցության «ռասա» բառը սահմանադրությունից հանելու նախաձեռնությունը գարնանը քննարկումների առիթ էր դարձել  կառավարական շրջանակներում: Այդպես, ՆԳ նախարար Հորսթ Զեյեհոֆերը (Horst Seehofer) թերահավատորեն էր վերաբերվում առաջարկին, մինչդեռ նախարար Լամբրեխտը կողմ էր արտահայտվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ