News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու եւ հարակից բնակավայրերի վրա միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ շարունակվող անխնա հարձակումների կապակցությամբ եւ զգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործությունների հավասարեցվել:

«Սեպտեմբերին հակամարտության վերսկսումից հետո բազմիցս կողմերին կոչեր են արվել, այդ թվում` իմ կողմից, ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը` խուսափելու կամ գոնե նվազագույնի հասցնելու քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին, ներառյալ դպրոցներին ու հիվանդանոցներին վնասի պատճառումը»,- ասել է Բաչելետը: «Փոխարենը տներ են ավերվել, փողոցները վերածվել են ավերակների, եւ մարդիկ ստիպված փախչում են կամ ապաստան են գտնում նկուղներում»,- հավելել է նա:

«Տարբերակման սկզբունքի կամ համամասնականության սկզբունքի խախտմամբ կատարված հարձակումները կարող են հավասարեցվել ռազմական հանցագործությունների, եւ հակամարտության կողմերը պարտավոր են արդյունավետ, անհապաղ, մանրակրկիտ եւ անկողմնակալ հետաքննել այդ խախտումները եւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ենթադրաբար կատարել են դրանք»,- ընդգծել է գերագույն հանձնակատարը:

«Նման հարձակումները պետք է դադարեցվեն, եւ դրանց պատասխանատուները կամ հրաման տվողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

«Երկու կողմերից կասետային զինամթերք օգտագործելու մասին խորը անհանգստություն պատճառող հաղորդագրությունների ֆոնին ես մեկ անգամ եւս կոչ եմ անում Հայաստանին եւ Ադրբեջանին դադարեցնել դրանց օգտագործումը եւ միանալ ավելի քան 100 պետություններին, որոնք վավերացրել են «Կասետային զինամթերքի մասին» կոնվենցիան, որն ամբողջությամբ արգելում է դրանց օգտագործումը»,- ասել է գերագույն հանձնակատարը։

«Ես շահագրգիռ կողմերին վճռականորեն կոչ եմ անում ապաքաղաքականացնել մարդու իրավունքների եւ հումանիտար հասանելիությունը, այդ թվում նաեւ իմ թիմերի, հակամարտությունից տուժած բոլոր տարածքներ, որպեսզի հնարավոր լինի տեղում արդյունավետ հետեւել մարդու իրավունքների վիճակին»:

Բաչելետը նաեւ լուրջ մտահոգություն է հայտնել այն տեսանյութերի վերաբերյալ, որոնցում ռազմական հանցագործություններ են: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է մի տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորականները սպանում են գերեվարված երկու հայերի:

Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ պաշտպանությունից օգտվող անձանց դիտավորյալ սպանությունը Ժնեւի կոնվենցիաների լուրջ խախտում է, հետեւաբար ռազմական հանցագործություն է: Միայն իրավասու դատարանը կարող է պարզել, թե արդյոք կոնկրետ դեպքում կատարվել է ռազմական հանցագործություն, եւ որոշում կայացնել այդ հարցի վերաբերյալ:

«Ռազմական գործողությունների մեկնարկը ակնհայտորեն ուղղակի սպառնալիք է բնակչության առողջությանը, քանի որ առանց այդ էլ սահմանափակ ռեսուրսները շեղում են առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի դեմ պայքարից: Մարտական գործողությունները նաեւ կտրուկ հակասում են համավարակի պայմաններում հրադադար հաստատելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին»,- ասել է Բաչելետը:

«Ես եւս մեկ անգամ կոչ եմ անում հակամարտության բոլոր կողմերին պահպանել քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները` հարգելով սահմանազատման, համաչափության եւ զգուշության սկզբունքները, ինչպես նաեւ խուսափել պայթուցիկ զենքի օգտագործումից, որոնք հարվածում են բնակեցված լայն տարածքներին: Քանի որ մարդիկ շարունակում են զոհվել, եւ խաղաղ բնակչության տառապանքները խորանում են, ես կրկին ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու կոչ եմ անում եւ վճռականորեն հորդորում եմ բոլոր կողմերին պահպանել հումանիտար հրադադարը ու բանակցություններ սկսել այս հակամարտության խաղաղ եւ կայուն լուծում գտնելու համար»,- ասել է Բաչելետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ