News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում ափ նետված ավելի քան 100 կետ է փրկվել: Փրկարարական օպերացիան իրականացրել է ՌԾՈՒ-ն` բնապահպանության ոլորտի աշխատակիցների, ոստիկանության եւ տեղի բնակիչների օգնությամբ, հայտնում է AFP-ն:

Տեղացիները խախտել են կորոնավիրուսի պատճառով հայտարարված պարետային ժամը` կետերի փրկությանը միանալու համար:

Կետերի` ափ նետվելու պատճառմ անհայտ է: Գիտնականներն ասում են, որ կան մի շարք տեսություններ, այդ թվում` այն մասին, որ կետերը հետապնդում են ձկներին եւ կորցնում են օրիենտացիան:

Լոցման կետերը խիստ սոցիալական կաթնասուններ են, հատկապես հայտնի են խմբերով ափ նետվելով, քանի որ ճանապարհորդում են մեծ, համախմբված համայնքներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ