News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի կողմից ձայների հաշվարկի վերաբերյալ ներկայացված հայցերն անհիմն են, դրանց նպատակը հաշվարկի դադարեցումը արդարացնելն է, հայտարարել է Բայդենի շտաբի խորհրդատու Բոբ Բաուերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հայցերն անհիմն են: Դրանք նպատակ ունեն Թրամփի նախընտրական արշավին հնարավորություն ընձեռել պաշտպանելու այն դիրքորոշումը, որ ձայների հաշվարկը պետք է դադարեցվի: Այն չի դադարեցվի»,- ասել է Բաուերը:

«Նրանք չեն էլ ակնկալում, որ այդ հայցերը պետք է հիմնավորվեն: Նպատակը սա չէ: Նպատակը բարեխիղճ հայցեր դատարան ներկայացնելը չէ: Այլ այն, որ նրանց հնարավորություն տրվի կեղծ հայտարարություններ անել այն մասին, թե ինչ է կատարվում ընտրական գործընթացում»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ